Լազերաթերապիան գինեկոլոգիայում

Լազերթերապիան սեռական համակարգի բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդ է։ Որոշակի հաճախականությամբ ճառագայթի ներգործությամբ բջիջներում դրական փոփոխություններ են կատարվում, որոնք ոչ միայն արագացնում են ապաքինումը, այլև մոտեցնում են ռեմիսիան։ Միջամտությունց առաջ հարկավոր է խորհրդկցել գինեկոլոգի հետ և պարզել հակացուցումները։
Ազդեցությունը
- Նյութափոխանակության և հյուսվածքների ռեգեներացիայի խթանում։
- Ակտիվ միկրոշրջանառություն։
- Իմունոմոդուլացնող ազդեցություն։
- Ցավի մեղմում կամ լիարժեք ցավազրկում։
- Բջջային մեմբրանների թափանցելության մակարդակի շտկում և բորբոքային պրոցեսների նահանջի արագացում։
- Օրգանիզմի ալերգիկ ռեակցիաների նվազում։
Լազերաթերապիան կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ համակարգային։ Առաջին դեպքում լազերով ներազդում են հյուսվածքի միայն ախտահարված հատվածի վրա կամ էլ հատուկ ակտիվություն ունեցող կետերի վրա (ռեֆլեքսաթերապիա), որոնք ուժեղացնում են օրգանիզմի բնական հակազդումը և թույլ են տալիս ակտիվացնել ներքին ռեսուրսները հիվանդություններին դիմակայելու համար։
Համակարգային լազերաթերապիան ենթադրում է արյան ճառագայթում, ինչը կանխում է ինֆեկցիոն ցանկացած պրոցեսի զարգացումը։ Սեռական օրգանների դեպքում լազերային ներգործությունն իրականացվում է որովայնի առաջնային պատի կամ ներհեշտոցային միջոցով։ Որոշ դեպքերում կոմբինացված մեթոդն է կիրառվում, որի դեպքում ճառագայթումը կատարվում է միաժամանակ և՛ որովայնի պատի, և՛ հեշտոցի միջով։
Ո՞ր դեպքերում է կատարվում
Լազերաթերապիա է ցուցված հետևյալ դեպքերում՝
- պապիլլոմաներ կամ սրածայր կոնդիլոմաներ,
- էնդոմետրիոզ,
- փոքր կոնքի օրգաներում կպումներ,
- արգանդի պարանոցի էրոզիա և այլն։
Հակացուցումներն են՝
- չարորակ նորագոյացություններ,
- փոքր կոնքի օրգանների աբսցես,
- ձվարանի կիստա,
- վարակներ, բորբոքումներ,
- շաքարային դիաբետ և այլն։
Նշված հկացուցումներից մի քանիսը միայն ունի բացարձակ բնույթ, այդ պատճառով էլ վիճակի ընդհանուր բարելավումից հետո հնարավոր է լազերաթերապիա կատարել։