Ասպիրացիոն բիոպսիա

Ասպիրացիոն բիոպսիա

Էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիան (էնդոմետրիումի պայպել ախտորոշում) ժամանակակից գինեկլոգիայում ախտորոշման ամենաարդիական միջամտություններից է։ Այն անվնաս է, բուժառուին անհարմարություն չի պատճառում, գործնականում տեխնիկական որևէ բարդություն չունի։

Միջամտությունն իրականացվում է պայպել կոչվող մեկանգամյա օգտագործման գործիքով (անվանվել է այն հայտնաբերողի անունով)։ Այն մտցվում է արգանդի մեջ, հատուկ կառուցվածքի շնորհիվ էնդոմետրիումի հյուսվածքները ներթափանցում են գործիքի մեջ։

Ամբողջ միջամտությունը տևում է 1-2 րոպե, իսկ վերցված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության։ Արդյունքը պատրաստ է լինում 1-7 օրվա ընթացքում, որից հետո բժիշկը որոշում է բուժման տակտիկան։

Առավելություններն են՝

  • հնարավոր է կատարել ամբուլատոր պայմաններում, 
  • վնասակար չէ և նվազագույն ազդեցություն է թողնում արգանդի լորձաթաղանթի վրա, 
  • չի պահանջում արգանդի պարանոցի լայնացում, 
  • չի պահանջում ցավազրկում, քանի որ պրակտիկորեն անցավ միջամտություն է, 
  • թույլ է տալիս հյուսվածք վերցնել արգանդի ցանկացած մասից։ 

Ե՞րբ է ցուցված միջամտությունը՝

  • արգանդի ներքին թաղանթի հետազոտում անպտղության դեպքում, 
  • էնդոմետրիոզի հայտնաբերում, 
  • առատ արյունահոսություն փոխարինիչ հորմոնաթերապիայի դեպքում, 
  • արյունահոսություն հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործման դեպքում, 
  • արյունահոսություն 40-ն անց կանանց դեպքում, 
  • առատ արյունահոսություն մենոպաուզայի շրջանում, 
  • էնդոմետրիումի քաղցկեղի կասկած։ 

Հակացուցումներն են՝

  • սուր թարախային ցերվիցիտ, կոլպիտ, 
  • սեռական օրգանների ինֆեկցիոն-բորբոքային պրոցեսներ, 
  • հղիություն։ 

Ի՞նչ հետազոտություններ է հարկավոր կատարել ըստ ցուցման ասպիրացիոն բիոպսիայից առաջ՝

Ցանկալի է ասպիրացին բիոպսիայից առաջ բացառել ալկոհոլը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և տաք լոգանքը։

views 8702
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն