Ինչպե՞ս հետաձգել կլիմաքսը

Ինչպե՞ս հետաձգել կլիմաքսը

Ժամանակակից կնոջ կյանքը տարբերվում է իր նախնիների կյանքից։ Կյանքի տևողությունը երկարել է, փոխվել են գործառույթներն ու խնդիրները։ Նախկինում կնոջ անմիջական պարտականությունը եղել է երեխաների լույս աշխարհ բերելն ու նրանց դաստիարակությունը։ Այսօր կանայք կարող են իրենց ռեալիզացնել ոչ միայն որպես մայր։

Կարդացեք՝  Վաղ կլիմաքս

Դրանով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվում նաև հոգեբանական ու ֆիզիոլոգիական կյանքում, նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։ Բնական է, որ կլիմաքսի թեմայի հանդեպ ժամանակակից կանանց ուշադրությունը մեծ է, նրանք ձգտում են առավելագույնս հետաձգել կլիմաքսը կամ մեղմել նրա դրսևորումները։

Մենոպաուզայի նշանները

Կլիմաքսը բնական պրոցես է, որի ընթացքում մարում է կնոջ վերարտադրողական ֆունկցիան։ Գլխավոր ախտանշանը դաշտանի ցիկլի փոփոխությունն է, վերջինս հազվադեպ է լինում և ժամանակի ընթացքում անհետանում է։

Երբ դաշտանը վերջնականապես դադարում է, առաջին տասներկու ամիսը կոչվում է մենոպաուզա, որից հետո կնոջ կյանքում նոր փուլ է սկսվում՝ պոստմենոպաուզան, որը տևում է մինչև կյանքի վերջ։ Հաշվի առնելով, որ ժամանակակից կնոջ կյանքի միջին տևողությունը 78 տարին է, պոստմենոպաուզան զբաղեցնում է կյանքի մոտավորապես մեկ երրորդ մասը։

Ինչպե՞ս հետաձգել կլիմաքսը

Մենոպաուզայի շրջանում ավելի լավ է, որ կինը մնա գինեկոլոգի վերահսկողության տակ։ Միայն բժիշկն է կարող հստակ որոշել, թե որն է կլիմաքսի ախտանշանը, իսկ որն է հնարավոր հիվանդության դրսևորումը։

Դժվար թե հաջողվի խուսափել այդ շրջանից, սակայն հնարավոր է հետաձգել այն։ Բժշկական հետազոտությունները հաստատում են, որ կլիմաքսն ուշանում է առողջ ապրելակերպ վարող, մի քանի երեխա ունեցող կանանց դեպքում։

Կլիմաքսը հնարավոր է հետաձգել նաև 35-40 տարեկանում երեխա լույս աշխարհ բերելով։ Ծխախոտն ու ալկոհոլն արագացնում են օրգանիզմի ծերացումը՝ տրամաբանորեն նպաստելով նաև մենոպաուզայի վաղ սկզբին։

Միևնույն ժամանակ ճիշտ և հավասարակշռված սնուցումը, ինչպես նաև ֆիզիկական վարժությունները կարող են երկարացնել երիտասարդ տարիները և հետաձգել կլիմաքսը։

Ուստի գոնե փորձեք ինքներդ ձեզ չկորցնել աշխատանքի առօրյա վազքում և ժամանակ հատկացնել առողջության մասին ոգալուն, ճիշտ սնվելուն ու ֆիզիկական ակտիվությանը։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…