Պապիլլոմաների հեռացում

Պապիլլոմաների հեռացում

Պապիլլոմաները բարորակ գոյացություններ են, որոնք կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր մասերում։ Հիմնականում հանդիպում են գորտնուկների կամ սրածայր կոնդիլոմաների տեսքով։ Պատճառը մարդու պապիլլոմավիրուսն է, որը կարող է պասիվ առկա լինել օրգանիզմում և դրսևորվել, երբ ընդհանուր իմունիտետը թուլանում է։

Մարդու պապիլոմավիրուսի տեսակները շատ են, և դրանցից որոշներն օնկոգեն մեծ ռիսկ են կրում։ Հնարավոր չէ վիրուսը վերացնել օրգանիզմից, սակայն հնարավոր է այն պասիվ վիճակում պահել՝ բարձրացնելով իմունիտետը։

Պապիլլոմաների հեռացման ցուցումները

Միջամտությունը կատարվում է, երբ բուժառուն պարզապես ցանկանում է ազատվել դրանից կամ էլ երբ դրանք վնասված են կամ վնասվելու ռիսկային տեղերում են, շատ են կամ մեծ։

Հեռացումը կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ մի շարք հետազոտություններ կատարելուց հետո (արյան ընդհանուր հետազոտություն, հեպատիտների հայտնաբերման հետազոտություն և այլն)։

Միջամտությունը կատարվում է Սուրգիտրոն սարքով, որն անվնաս է և թույլ է տալիս գոյացությունը հեռացնել բարձր հաճախականությամբ ռադիոալիքների օգնությամբ։ Անցավ է, սպիներ չի թողնում, իսկ վերականգնումն արագ և թեթև է անցնում։

Վերականգնումը

Վերականգնումն ընթանում է առանց դժվարությունների և տհաճ զգացողությունների։ Այդ շրջանում՝ առաջին օրերին, հարկավոր է սահմանափակել ջրի հետ կոնտակտը, մեկ շաբաթ զերծ մնալ սաունա, սպորտզալ, լողավազան գնալուց։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…