Բադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Բադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Բադի միսը պարունակում է B խմբի վիտամիններ և բազմաթիվ օգտակար միկրոտարրեր, առաջատարնորից է քրոմի և ցինկի պարունակությամբ։ Ի տարբերություն հավի և հնդկահավի մսի՝ բադի միսն ավելի շատ ճարպ է պարունակում և կարող է ալերգիա առաջացնել։

Բրոյլեր բադի միսը հարուստ է վիտամիններով և միկրոտարրերով՝ կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, պղինձ և այլն։ Պարունակում է վիտամին В, В1, В3, В6, В12, ռիբոֆլավին, ֆոլաթթու։

Պարունակում է նաև լիարժեք սպիտակուց, որը օպտիմալ հավասարակշռված է ամինաթթուների հետ և ուժգնացնում է սեռական կարողությունը։

Օգտակար է նաև բադի ճարպը, քանի որ նպաստում է օրգանիզմի մաքրմանը, վերացնում է քաղցկեղածին նյութերը։

Պարունակում է ֆերմենտներ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, օժտված է հակաաթերոգեն ազդեցությամբ, լավացնում է դեմքի մաշկի գույնը, խթանում է պոտենցիան։

Տնական բադերը բավականին ճարպոտ են, այդ պատճառով հարկավոր է նախքան եփելը հեռացնել ճարպի մի մասը։ Ի դեպ, եթե ձեզ դուր չի գալիս եփած բադի հոտը, կարող եք եփելիս բադի ներսում խնձոր դնել։

Վնասակար հատկությունները

Բադի մսի հիմնական վնասակարությունը մեծաքանակ ճարպն է, որը խոլեստերինի աղբյուր է։ Հակացուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Մյուս բացասական կողմը մսի կոպտությունն է, ինչը դժվարացնում է խմորումը՝ ծանրաբեռնելով մարսողական համակարգը։ Այդ խնդիր չէ առողջ մարդկանց համար, սակայն ստամքսաղիքային տրակտի կամ լյարդի հիվանդություններ ունեցողներին կարող է վնասել։

views 5693
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում