«Իմպլանոն» բեղմնականխիչ. ինչ է և ինչպես է տեղադրվում

«Իմպլանոն» բեղմնականխիչ. ինչ է և ինչպես է տեղադրվում

«Իմպլանոնը» երկարաժամկետ, դառնալի բեղմնականխման ժամանակակից մեթոդ է։ Պրոգեստագեն պարունակող ենթամաշկային այդ իմպլանտի տեղադրումը թույլ է տալիս երեք տարով մոռանալ այլ բեղմնականխիչների մասին և չանհանգստանալ անցանկալի հղիության համար։

Իմպլանտը 4սմ երկարությամբ և 2մմ տրամագծով ճկուն առանցք է։ Գինեկոլոգն այն տեղադրում է նախաբազկի ներքին հատվածի մաշկի տակ՝ փոքրիկ անցք բացելով։ Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տեղադրումից հետո իմպլանտը չի երևում, այն հնարավոր է շոշափել միայն տվյալ տեղը սեղմելով։

Իմպլանոնը երկարաժամկետ հորմոնային հակաբեղմնավորիչ է, որը հուսալիորեն ճնշում է ձվազատումը։ Ըստ կլինիկական հետազոտությունների՝ Իմպլանոնի արդյունավետությունը 99,9% է։

Ընդ որում՝ ազդեցությունը դառնալի է, այսինքն բեղմնականխիչի հեռացումից հետո հորմոնային ֆոնը վերականգնվում է 100 ժամվա ընթացքում, ձվազատումը կարգավորվում է երեք ամսվա ընթացքում։ Իմպլանոնը հնարավոր է հեռացնել ցանկացած պահի՝ դիմելով գինեկոլոգի։ Այն չի ազդում ոսկրային հյուսվածքի ամրության և լիպիդների մետաբոլիզմի վրա։ Հնարավոր է տեղադրել 18-40 տարեկանում, ծննդաբերությունից անմիջապես հետո՝ երեք տարի ժամկետով։

Հակացուցումներն են՝

  • հղիություն (հղիության կասկած), 
  • երակային թրոմբոզ, թրոմբոէմբոլիա (եթե անգամ նախկինում եղել է), 
  • կրծքագեղձի քաղցկեղ (եթե անգամ անամնեզում եղել է), 
  • լյարդի ծանր հիվանդություն (եթե անգամ անամնեզում եղել է), 
  • պրոգեստոգենակախյալ ուռուցքներ, 
  • հեշտոցի անհայտ ծագման արյունահոսություն, 
  • Իմպլանոն պրեպարատի կամ դրա բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ բարձր զգայունություն։ 

Միայն պրոգեստոգեն պարունակող բեղմնականխիչները չի կարելի օգտագործել վերոնշյալ վիճակ-հիվանդություններից ցանկացածի առկայության դեպքում։ Եթե դրանք առաջացել են Իմպլանոնի օգտագործման շրջանում, ապա պետք է անհապաղ հեռացնել այն։

Հիշեցում: Մեր կենտրոնում իմ կողմից կատարվում է Իմպլանոն հակաբեղմնավորիչի տեղադրումը։Գրանցվելու և արժեքներին ծանոթանալու համար զանգահարեք՝096-176-176

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …