Կանդիդոզային վագինիտ

Կանդիդոզային վագինիտ

Կանդիդոզային վագինիտը հեշտոցի ինֆեկցիոն ախտահարումն է Candida sp, սովորաբար՝ C. Albicans սնկերով։

Ռիսկի գործոններն են՝

  • շաքարային դիաբետ, 
  • ընդհանուր ազդեցությամբ հակաբիոտիկների կամ կորտիկոստերոիդների օգտագործում, 
  • հղիություն, 
  • նեղ ներքնազգեստ, 
  • իմունային անբավարարություն, 
  • ներարգանդային պարույրի առկայություն։ 

Կանդիդոզային վագինիտը բնորոշ է պոստմենոպաուզայի շրջանին։

Կլինիկական դրսևորումները

Կանդիդոզային վագինիտն ունենում է կլինիկական հետևյալ դրսևորումները՝ քոր, այրոց կամ գրգռվածություն, դիսպարեունիա, թանձր սպիտակավուն, կաթնաշոռանման արտադրություն հեշտոցից։ Ախտանշանները սրվում են դաշտանից մեկ շաբաթ առաջ։

Կարդացեք՝  Կոլպիտ (վագինիտ)

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է քսուքի ընդհանուր հետազոտության արդյունքների հիման վրա։ Հաճախակի կրկնվելու դեպքում անհրաժեշտ է ցանքս կատարել և հայտնաբերել Candida սնկի հետ կապ չունեցող այլ սնկերը։

Կարդացեք՝ Հեշտոցի կանդիդոզ

 

Բուժումը

Բուժումն իրականացվում է հակասնկային դեղորայքի միջոցով, որը նշանակում է բժիշկը։

 

Աղբյուրը

views 13633
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ