Ինտիմ հատվածի էլոս էպիլյացիա

 
Կանանց մեծամասնությունը երազում է բիկինի հատվածում ունենալ թավշյա մաշկ․ այն հաղորդում է մաքրության զգացողություն: Նման արդյունքի հնարավոր չէ հասնել քսուքների կամ սափրվելու մեքենաների օգնությամբ: Ինտիմ հատվածի Էլոս մազահեռացումը թույլ կտա երկարատև ժամանակով ազատվել անցանկալի մազերից:
Էլոս մազահեռացումը ապարատային մեթոդ է, որը միավորում է էլեկտրական և լազերային էներգիայի ազդեցությունը։ Էներգիան տաքացնում և քայքայում է մազի ֆոլիկուլը, որի արդյունքում մի քանի օր հետո մազերը թափվում են:
Էլոս էպիլյացիայի առավելություններն են.
  • Մազերը դադարում են աճել (մուգ և բաց)
  • Ընդմիշտ  ազատվում եք անցանկալի մազերից
  • Կիրառելի է գրեթե բոլոր տեսակի մազերի համար
  • Մաշկը չի գրգռում
  • Մաշկը դառնում է հարթ և թավշյա
Ինչպե՞ս պետք է պատրաստվել պրոցեդուրային 
Որպեսզի խուսափեք տհաճ հետևանքներից, խորհուրդ է տրվում պրոցեդուրայից առաջ չայցելել սոլյարի: Անհրաժեշտ է նախապես այցելել գինեկոլոգիական խորհրդատվության՝ բացառելու համար բոլոր հնարավոր հակացուցումները: Անհրաժեշտ է նաև 1 օր առաջ սափրել անցանկալի մազերը: Ամբողջ կուրսի ընթացքում չի կարելի օգտագործել մազահեռացման այլ տարբերակներ, քանի որ այդպիսով դուք կխախտեք մազի ֆոլիկուլի ամբողջականությունը: Խորհուրդ չի տրվում նաև պրոցեդուրայից առաջ օգտագործել տարատեսակ քսուքներ:
Ինչպե՞ս է կատարվում պրոցեդուրան
Ընթերցեք նաև՝ Արդյո՞ք վտանգավոր է լազերային էպիլյացիան
Ընդհանուր առմամբ ամբողջ պրոցեդուրան տևում է մոտ 30-40 րոպե: 
Պրոցեդուրան կատարվում է հետևյալ հերթականությամբ.
  • Պացիենտը հագնում է միանգամյա օգտագործման վարտիք և պաշտպանիչ ակնոց դնում, այնուհետև նստում է աթոռի վրա և բացում ոտքերը:
  • Պրոցեդուրայից առաջ կոսմետոլոգը քսում է գել` մաշկի ավելի լավ հաղորդունակության համար, իսկ պրոցեդուրայից հետո՝ հանգստացնող սփրեյ:
  • Կախված մազի գույնից և որակից՝ սարքին տրվում է համապատասխան կարգավորում:
  • Ինտիմ հատվածում օգտագործվում է կիրառիչ, որի վերջում էլեկտրոդներով բյուրեղ կա:
Մազերը սկսում են թափվել առաջին 3-4 շաբաթվա ընթացքում: Առաջին պրոցեդուրայից հետո քայքայվում է մոտավորապես 20 % ֆոլիկուլ: Մնացած ֆոլիկուլների վերացման համար անհրաժեշտ է 6-8 շաբաթը մեկ կրկնել պրոցեդուրան:
Պրոցեդուրայի հակացուցումներն են.
  • Չարորակ և բարորակ ուռուցքներ
  • Մաշկի և փոքր կոնքի օրգանների պաթոլոգիաներ
  • Հղիություն 
  • Արյան մակարդման կամ վերքերի լավացման հետ կապված խնդիրներ 
  • Քրոնիկ հիվանդությունների սրացում
  • Էպիլեպսիա
  • Պապիլոմավիրուս, սեռավարակներ
  • Բարձր ճնշում և այլն
Պրոցեդուրայից հետո պետք է հետևել մի քանի պարզ կանոնների
  • Մի քանի օր չի կարելի այցելել սաունա կամ սոլյարի
  • Լավ է հագնել բնական կտորից կարված ներքնազգեստ, որը չի գրգռի մաշկը:

Աղբյուրը

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…