Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ

Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ

Պատահում է, որ սեռական հարաբերությունից առաջ մոռանում եք զուգարան գնալ, և հարաբերության ընթացքում միզելու ցանկություն է առաջանում:
Պատահում է․․․
Երբեմն կանանց մի մասը չեն կարողանում հասնել օրգազմի, քանի որ կարծում են, որ ուր որ է՝ կխայտառակվեն: Բացահայտենք, թե ինչու կարիք չկա անհանգստանալու և  վախենալու: Դուք միակը չեք․ շատ կանայք են
վախենում  «արտահոսքից» սեքսի ժամանակ: Այս խնդրին բախվում են բացառապես կանայք, իսկ  տղամարդկանց օրգանիզմը օժտված է  ֆիզիոլոգիական հատուկ մեխանիզմով, որը թույլ է տալիս զսպել
միզարձակումը էրեկցիայի ժամանակ: Կանանց մոտավորապես 60 %-ը,
որոնք տառապում են տարբեր աստիճանների անմիզապահությունից (օրինակ՝ հազալու կամ փռշտալու ժամանակ), սեռական հարաբերության ընթացքում միզարձակում ենունենում: Երբեմն  հնարավոր է  արտադրությունը շփոթել մեզի հետ: Մինչ այժմ համապատասխան գիտական շրջանակներում այս թեման քննարկվում է (ոչ այնքան ակտիվ, քանի որ այնքան էլ հեշտ չէ փորձարկման մասնակիցներ գտնելը)։ Որոշ գիտնականներ համոզված են, որ այդ հեղուկը  մեզ է, իսկ մյուսները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ այն պարզապես արտադրություն է: Հնարավոր պատճառները Դե ինչ, սկսենք նրանից, որ գուցե մոռացել եք միզել սեքսից առաջ: Սեռական խթանման ընթացքում առնանդամը կամ մատների հպումները ինչ-որ կերպ կարող են ճնշում գործադրել միզապարկի վրա և առաջացնել այն անհապաղ դատարկելու ցանկություն: Եթե, այնուամենայնիվ, գնացել եք զուգարան, և անհանգստությունը շարունակվում է,
փորձեք այլ դիրք: Միզապարկը կարող է «արձագանքել» ակտիվ ցնցումներին:
Լուբրիկանտ քսուքը երբեմն խնդիր է առաջացնում՝ դառնալով
ալերգիկ ռեակցիայի դրսևորման պատճառը: Միզուղիներում առաջացած քորի
զգացումը հեշտությամբ կարելի է շփոթել զուգարան գնալու ցանկության հետ:
Իրականում զուգարան գնալու կարիք չկա։ Որոշ կանայք նկարագրում են վերահաս օրգազմի զգացողությունը՝ որպես միզելու անզուսպ ցանկություն: Վախենալով, որ վերջինս տեղի կունենա՝ նրանք այնքան են լարվում, որ իրականում  «կորցնում են» հաճույքի գագաթնակետին հասնելու հնարավորությունը: Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ որքան շատ եք մտածում այն մասին, թե ինչպես զսպել միզարձակումը սեքսի ժամանակ, այնքան ավելի է պակասում օրգազմի հասնելու հավանականությունը: Փորձեք թուլանալ: Սեռական հարաբերությունից առաջ գնացեք զուգարան, որպեսզի ձեր միզապարկը դատարկ լինի և անհանգստանալու պատճառ չունենաք: Միգուցե հենց այդ դեպքում զգաք  ձեր ողջ կյանքի
գլխապտույտ օրգազմներից մեկը: Իսկ եթե ո՞չ: Իրականում, սեքսի
ընթացքում կատարվում է հեղուկների փոխանակում, և քիչ հավանական է, որ ձեր
զուգընկերը ցնցվի, եթե դուք  փոքր-ինչ միզարձակեք: Այն առատ չի լինի,
ամենայն հավանականությամբ՝  ընդամենը մի քանի կաթիլ, որն աննկատ կանցնի:

Կարող եք ընթերցել նաև՝  Հեշտոցամուտքի նեղացում

Սթրեսային անմիզապահություն
Սա լինում է հատկապես այն ժամանակ, երբ ներորովայնային ճնշումը բարձրանում է. ծանրություն  եք բարձրացնում, ակտիվորեն սպորտով եք
զբաղվում կամ սեռական հարաբերություն եք ունենում։

Կարող են լինել մի քանի պատճառներ․
- Հղիություն և ծննդաբերություն
- Դաշտանադադար
- Ավելորդ քաշ
- Միզուղիների վարակներ
- Որոշ դեղորայքներ
- Ուժեղ սթրես

Սակայն, մեծ հաշվով, «մեղավոր են» թույլ մկանները։

Ի՞նչ անել
Արդեն պարզեցինք, թե որն է պատճառը։ Բայց ի՞նչ անել: Բացի դեղորայքից,
օգտակար են նաև Կեգելի վարժությունները: Հենց դրանք են ուժեղացնում
հետույքի մկանները։ Հետույքի մկանները հեշտ չէ գտնել:
Գտնելու հարմար եղանակ
Զուգարանում գտնվելու ընթացքում ընդհատեք միզելու գործընթացը: Զգո՞ւմ եք
լարվածությունը: Ահա՛, թե որոնք են դրանք:
 Կարևոր կետ
Կեգելի վարժություններն այս վիճակում հնարավոր չէ անել, քանզի կառաջանան միզապարկի հետ կապված խնդիրներ: Հետույքի հատակի ուժեղ մկաններն օժանդակում են միզապարկին և աղիքներին այնպես, որ ոչինչ չի «արտահոսում» միզելուց հետո։

Աղբյուրը

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը