Առաջին օգնություն՝ վերջույթների կոտրվածքների դեպքում

Առաջին օգնություն՝ վերջույթների կոտրվածքների դեպքում  
Կոտրվածքը ոսկրի վնասումն է՝ դրա ամբողջականության խախտմամբ: Տրավմատիկ կոտրվածքները լինում են՝ բաց (երբ կոտրվածքի տարածքում մաշկի վնասվածք կա) և փակ (երբ մաշկը վնասված չէ)։  
Բաց կոտրվածքով վնասվածքը կասկածի տեղիք չի տալիս։  
Փակ կոտրվածքն այնքան էլ ակնհայտ չէ, հատկապես, եթե այն թերի է, երբ ոսկրային տրամագծի մի մասը կոտրված է, հաճախ՝ ճաքի տեսքով: Բոլոր կոտրվածքները բնութագրվում են.  
•սուր ցավ ցանկացած շարժման և ծանրաբեռնվածության դեպքում  
•վերջույթի դիրքի և ձևի փոփոխություն, դրա կրճատում  
•վերջույթների դիսֆունկցիա (սովորական գործողությունների անհնարինություն կամ ոչ նորմալ շարժունակություն)  
•կոտրվածքի տարածքում ուռուցք և կապտուկներ: Վերջույթի կոտրվածքների առաջին օգնության ժամանակ որոշվում է վնասվածքի վիճակը, ապաքինման արագությունը, մի շարք բարդությունների կանխարգելումը (արյունահոսություն, բեկորների տեղաշարժ, ցնցում) և ունի երեք նպատակ.  
1. կոտրվածքի տարածքում ոսկորների անշարժության ստեղծում (ինչը կանխում է բեկորների տեղաշարժը և դրանց վնասումը արյան անոթների, նյարդերի և մկանների եզրերով)  
2. շոկի կանխարգելում  
3. տուժածի արագ տեղափոխում բժշկական հաստատություն:  
Առաջին օգնություն՝ փակ կոտրվածքի դեպքում 
Եթե հնարավոր է, շտապ օգնություն կանչեք։ Դրանից հետո վնասված վերջույթը անշարժ պահեք, օրինակ, դրեք  բարձի վրա և պահեք հանգիստ վիճակում:   Կոտրվածքի ենթադրյալ հատվածի վրա սառը որևէ բան դրեք: Տուժածին կարելի է տալ տաք թեյ կամ ցավազրկողներ: Եթե դուք ինքներդ եք ստիպված տուժածին տեղափոխել, ապա նախ պետք է բեկակալ (շինա) պատրաստել ձեռքի տակ եղած նյութերից (տախտակներից, դահուկներից, ձողերից, անձրևանոցներից): Ցանկացած երկու ամուր առարկաներ դրվում են վերջույթի վրա հակառակ կողմից, ապա հագուստի վրայից, ամուր, բայց ոչ շատ սեղմված (արյան շրջանառությունը չխաթարելու համար) ամրացվում են վիրակապով կամ ձեռքի տակ եղած այլ հարմար առարկայով (գոտի, ժապավեն, պարան): Երկու հոդերը պետք է ֆիքսել` կոտրվածքի հատվածի վերևից և ներքևից: Օրինակ՝ սրունքի կոտրվածքի դեպքում ամրացվում են կոճի և ծնկների հոդերը, իսկ ազդրի կոտրվածքի դեպքում՝ ոտքի բոլոր հոդերը: Եթե ձեռքի տակ ընդհանրապես ոչինչ չկա, ապա վնասված վերջույթը պետք է վիրակապել առողջի հետ (ձեռքը՝ մարմնին, ոտքը՝ երկրորդ ոտքին): Կոտրված ոտքով տուժածի տեղափոխումը կատարվում է պառկած դիրքում․ ցանկալի է բարձրացնել վնասված վերջույթը: 
Առաջին օգնություն՝ բաց կոտրվածքի դեպքում  
Բաց կոտրվածքն ավելի վտանգավոր է, քան փակը, քանի որ բեկորների վարակի հավանականություն կա: Եթե արյունահոսություն կա, այն պետք է դադարեցվի: Եթե արյունահոսությունը աննշան է, ապա բավական է կիրառել ճնշող վիրակապ: Սուր արյունահոսության դեպքում մենք կիրառում ենք լարան (ժգուտ)՝ չմոռանալով նշել դրա կիրառման ժամանակը: Եթե փոխադրման ժամանակը տևում է ավելի քան 1,5-2 ժամ, ապա յուրաքանչյուր 30 րոպեն մեկ լարանը պետք է թուլացնել 3-5 րոպեի ընթացքում: Վերքի շուրջ մաշկը պետք է բուժվի հակասեպտիկ միջոցով (յոդ, զելյոնկա): Դրա բացակայության դեպքում վերքը պետք է փակվի բամբակյա կտորով: Այնուհետ պետք է բեկակալ (շինա) դնել, ինչպես փակ կոտրվածքի դեպքում, բայց, խուսափելով այն հատվածից, որտեղ արտաքինից կան ոսկրային բեկորներ, հետո միայն տուժածին հասցնել բժշկական հաստատություն: 
Մի՛ փորձեք ուղղել ոսկորը և տուժածին տեղափոխել՝ առանց բեկակալի կիրառման:
Աղբյուրը
Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է