Ազդրոսկրի վզիկի կոտրվածք. ինչպես տարբերակել, բուժել և որքան ժամանակ է հարկավոր վերականգնման համար

Ազդրոսկրի վզիկի կոտրվածք. ինչպես տարբերակել, բուժել և որքան ժամանակ է հարկավոր վերականգնման համար

Երբ է անհրաժեշտ շտապ տեղափոխել հիվանդանոց
Ազդրոսկրի ցանկացած կոտրվածք առաջացնում է ուժեղ ցավ և պահանջում հրատապ վիրաբուժական վիրահատություն: Հետևաբար, նման վնասվածքի դեպքում, զանգահարեք 1 03 կամ տուժողին հնարավորինս շուտ տեղափոխեք մոտակա հիվանդանոց: Ազդրոսկրի վզիկի կոտրվածքը կարող եք տարբերակել հետևյալ նշաններով.


• ընկնելուց հետո ոտքը թեքելու անկարողություն,
• ուժեղ ցավ ազդրի կամ աճուկի շրջանում,
• մեծ կապտուկ և ատուց ազդրի վնասված տարածքում,
• ազդրի անբնական դիրք. ոտքի վերին մասը կարող է թեքվել ներս կամ դուրս,
• վնասված ոտքը կարծես ավելի կարճ է դարձել։


Հաստատելու համար, թե ազդրոսկրի որ հատվածն է կոտրվել, կարող է ախտորոշել բժիշկը կամ վնասվածքաբանը՝ հաճախ ռենտգենից, երբեմն էլ համակարգչային տոմոգրաֆիայից (КТ) կամ ՄՌՏ-ից հետո։
Ինչ է ազդրոսկրի վզիկի կոտրվածքը
Ազդրի վզիկի կոտրվածքը՝ ազդրոսկրի այն հատվածի կոտրվածքն է, որն ուղղակիորեն մտնում է կոնք-ազդրային հոդ: Ազդրը վնասելու դեպքում կարող է կոտրվել նաև այլ հատվածներ:
Ինչով է վտանգավոր ազդրի վզիկի կոտրվածքը
Այս վնասվածքը կարող է հանգեցնել արյան անոթների պատռման, որոնք սնուցում են ազդրոսկրի գլխիկը: Եթե արյան մատակարարումը դադարում է, ոսկրային հյուսվածքը արագ մեռնում է: Այսպիսով, ոչնչացնում է նաև կոնք-ազդրային հոդը:
Բայց նույնիսկ եթե հոդը հնարավոր է լինում փրկել, ազդրոսկրի վզիկի կոտրվածքը հաճախ հանգեցնում է այլ խնդիրների:
Նման վնասվածքները ցավոտ են և դանդաղ են վերականգնվում: Դա սահմանափակում է շարժունակությունը: Հաճախ մարդիկ, ովքեր բուժում են ստանում, չեն ուզում դուրս գալ անկողնուց կամ տեղափոխել վնասված ոտքը, քանի որ վախենում են ցավի առաջացումից:


Քիչ շարժունակության կամ անկողնային ռեժիմի պատճառով նման բարդություններ կարող են զարգանալ.
• միզասեռական համակարգի վարակներ
• ստորին վերջույթների կամ թոքերի անոթներում արյան թրոմբների առաջացման ռիսկի մեծացում
• թոքաբորբ
• Մկանային զանգվածի կորուստ, որի պատճառով մարդը ավելի շատ է թուլանում, և նրա՝ ոտքի կանգնելու հնարավորությունները նվազում են։
Այս պատճառներով՝ ազդրի կոտրվածքները պահանջում են անհապաղ բուժում և վերականգնում:
Ինչպես բուժել ազդրի վզիկի կոտրվածքը
Միակ միջոցը վիրաբուժականն է: Վիրահատությունը փորձում են հնարավորինս արագ իրականացնել, որպես կանոն, ախտորոշումից հետո՝ առաջին 24 ժամվա ընթացքում: Որքան շուտ է մարդը ստանում օգնություն, այնքան ավելի բարձր է նրա ամբողջական վերականգնման հնարավորությունը:
Վիրահատության տեսակը կախված է նրանից, թե որ հատվածում է կոտրվածքը, և որքան է ծանրության աստիճանը:


1. Ազդրոսկրի ամրացում պտուտակներով
Վիրաբույժը տեղադրում է մետաղական պտուտակներ կամ ձողեր ազդրի վզիկում, որպեսզի ամրացնի այն ճիշտ դիրքով։ Վիրահատության այս տեսակն ընտրվում է, եթե վնասվածքը միջին բարդության է, և հնարավոր է ուղղել վզիկը։
2. Կոնք-ազդրային հոդի փոխարինման վիրահատություն
Եթե ոսկորը լուրջ վնասված է, և դա անհնար է շտկել, վիրաբույժը այն փոխարինում է մետաղական պրոթեզով: Սա կոչվում է ազդրի մասնակի փոխարինում:
Ավելի լուրջ վնասվածքի դեպքում առաջարկվում է հոդի ամբողջական փոխարինում:
Ինչ անել վիրահատությունից հետո
Հիմնական խնդիրն է՝ փորձել պահպանել շարժունակությունը: Հետևաբար, վիրահատությունից հետո՝ հաջորդ օրը, բժիշկը խորհուրդ է տալիս հիվանդին փորձել դուրս գալ անկողնուց և քայլել ձեռնափայտով կամ քայլակով:
Շարժումը անհրաժեշտ է արյան խցանումների, թոքաբորբի և մկանների կորստի կանխարգելման համար:
Թրոմբոզի ռիսկը նվազեցնելու համար որոշ դեղեր են նշանակում, որոնք նոսրացնում են արյունը:
Բժիշկը նշանակում է ֆիզիոթերապիայի և բուժական ֆիզիկական դաստիարակության դասընթաց: Վարժությունները և ընթացակարգերն ընտրվում են անհատապես` կախված հիվանդի տարիքից և առողջական վիճակից:
Որքան ժամանակ է պետք՝ ազդրի վզիկի կոտրվածքից հետո վերականգնման համար
Դա կախված է մի շարք գործոններից` վնասվածքի ծանրություն, ընդհանուր առողջություն, հետվիրահատական վիճակ։ Եվ իհարկե այն հանգամանքից, թե որքանով է մարդը փորձում վերադառնալ առօրյա կյանք և արդյոք ջանասիրաբար իրականացնում է բժշկի նշանակումները:


Միջին հաշվով, ազդրոսկրի վզիկի կոտրվածքից հետո քայլելու ուժն ու կարողությունը վերականգնելու համար հարկավոր է մոտ երեք ամիս:
Վերականգնողական փուլ անցնելուց հետո մարդկանց մեծ մասը վերադառնում է նորմալ կյանք: Բայց կան մարդիկ, ովքեր ողջ կյանքում ունենում են օգնության կարիք:
 
  Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։