Վագինիտ: Ինչ է դա, ինչու է առաջանում և ինչպես բուժել  

Վագինիտ:  Ինչ է դա, ինչու է առաջանում և ինչպես բուժել  
 
Վագինիտը հեշտոցի բորբոքում է: Հիմնական ախտանիշներն են քորը և արտադրությունը: Սակայն ախտանիշները տարբերվում են՝ կախված բորբոքման պատճառներից: 
Ինչու է առաջանում վագինիտը 
Գոյություն ունի վագինիտի առաջացման 5 պատճառ, որոնք առաջացնում են հիվանդության 5 հիմնական տեսակները  
1. Բակտերիալ վագինոզ 
Սա վագինիտի ամենատարածված տեսակն է: Դրա պատճառը մանրէներն են, ավելի ճիշտ` դրանց փոփոխված հարաբերակցությունը: Տարբեր գործոններ կարող են փոխել հեշտոցում մանրէների հարաբերակցությունը. 
• հակաբիոտիկների ընդունում 
• հաճախակի արվող ներլվացումներ 
• ներարգանդային պարույրի օգտագործում 
• չպաշտպանված սեռական հարաբերություն նոր զուգընկերոջ հետ 
• սեռական հարաբերություններ բազմաթիվ զուգընկերների հետ: 
2. Կանդիդոզ  
Այս տեսակի վագինիտի մեղավորը Candida սունկն է: Սովորաբար, այս տեսակի սնկերը ապրում են բերանի, կոկորդի, սեռական օրգանների բացարձակ առողջ լորձաթաղանթների վրա, աղիների մեջ, մաշկի վրա: Բայց երբեմն նրանց թիվը սկսում է աճել արագ տեմպերով: Այսպես զարգանում է սնկային վարակը՝ կանդիդոզը։ 
Հեշտոցային սնկերի քանակի աճը կարող է պայմանավորված լինել 
• հակաբիոտիկների ընդունմամբ 
• հղիությամբ 
• անհամապատասխան հակաբեղմնավորիչ հաբերի ընդունմամբ 
•  դիմադրողականության նվազմամբ  
 Երբեմն դա պայմանավորված է իմունոընկալիչ դեղամիջոցների օգտագործմամբ, ինչպիսիք են կորտիկոստերոիդները. 
•շաքարախտ 
3. տրիխոմոնիազ 
Սա հայտնի սեռավարակ է: Դա պայմանավորված է միաբջիջ մակաբույծ Trichomonas vaginalis- ով, որն ապրում է սեռական օրգանների լորձաթաղանթների վրա: 
4. Ոչ վարակիչ վագինիտ 
Հեշտոցային բորբոքում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ դուք ալերգիկ եք կամ գերզգայուն՝ որոշակի լվացող միջոցների, գործվածքների և հիգիենայի պարագաների նկատմամբ: 
Ընդհանուր գրգռիչները ներառում են. 
• մի շարք հեշտոցային քսուքներ 
• օծանելիք, օճառ կամ գել՝ ինտիմ հիգիենայի համար 
• սպերմիցիդային քսանյութեր 
• լվացքի միջոց կամ գործվածքների փափկեցնող միջոց, որը դուք օգտագործել եք ձեր ներքնազգեստը լվանալու համար 
• հիգիենիկ միջադիրներ և տամպոններ, հատկապես, եթե մոռանում եք դրանք ժամանակին փոխել: 
5. Հորմոնալ վագինիտ 
Դա կարող է առաջանալ մարմնի հորմոնալ փոփոխությունների արդյունքում, ինչպիսիք  տեղի են ունենում հղիության ընթացքում, կրծքով կերակրման ժամանակ կամ դաշտանադադարի ընթացքում: 
Որոնք են վագինիտի ախտանիշները 
Արդեն նշել ենք, որ վարակի նախանշանները կախված են դրա պատճառներից: 
Հազվագյուտ դեպքերում բակտերիալ վագինոզը կարող է լինել ասիմպտոմատիկ: Բայց ամենից հաճախ դա արտահայտվում է՝ հեշտոցից տհաճ «ձկան» հոտով, որն ուժեղանում է սեքսից հետո: Արտադրությունը լորձային է և ունի կաթնագույն կամ մոխրագույն երանգ: 
Ինչով է վտանգավոր վագինիտը 
Եթե բորբոքումը չի բուժվում, դա կարող է հանգեցնել հետևյալ խանգարումների՝ 
• էնդոմետիտ (արգանդի լորձաթաղանթի բորբոքում) 
• փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ 
• անպտղություն 
• սեռավարակների բարձր ռիսկ 
• վաղաժամ ծննդաբերություն (հղիների դեպքում) 
Ինչ անել, եթե կասկածում եք վագինիտ 
Հեշտոցի շրջանում ցանկացած տհաճություն, եթե  կրկնվում է կամ մի քանի օր շարունակ անհանգստացնում է ձեզ, գինեկոլոգի այցելության ցուցիչ է: 
Հատկապես, եթե միևնույն ժամանակ. 
• նկատում եք հեշտոցի վատ հոտ, քոր կամ անսովոր արտադրություն 
• ունեք ջերմություն, սարսուռ կամ ցավ կոնքի շրջանում։ 
• վերջերս սեռական հարաբերություն եք ունեցել նոր զուգընկերոջ հետ կամ  կապեր եք ունեցել միաժամանակ մի քանի տղամարդկանց հետ 
• առանց դեղատոմսի դեղ եք ընդունել սնկային ինֆեկցիաների համար, բայց այն չի օգնել, և հեշտոցում առկա անհանգստությունը պահպանվել է 
• ունեք շաքարախտ 
• հղի եք կամ կասկածում եք հնարավոր հղիություն: 
Ինչպես բուժել վագինիտը 
Դա կախված է նրանից, թե ինչ է բժիշկը ախտորոշել. 
• Բակտերիալ վագինոզ 
Բուժումը ուղղված է հեշտոցի նորմալ միկրոֆլորան կարգավորելու ուղղությամբ: Գինեկոլոգը ձեզ դեղատոմսով դեղ է նշանակելու՝ հաբերի, քսուքի կամ գելի տեսքով:  
Կանդիդոզ 
Կանդիդոզի դեպքում պայմանական հակաբիոտիկները չեն օգնի։ Անհրաժեշտ են հակասնկային դեղեր: Դրանք վաճառվում են քսուքների, հեշտոցային մոմիկների կամ հաբերի տեսքով: 
Տրիխոմոնիազ 
Այս սեռավարակը բուժելու համար բավական է մեկ անգամ ընդունել հակաբիոտիկի բարձր դոզա (դեղաբաժին):
Կա մեկ այլ սխեմա. հակաբիոտիկն ընդունվում է օրական մի քանի անգամ` զուգորդված հեշտոցային մոմիկների կամ այլ դեղերի օգտագործմամբ։ Բժիշկը որոշում է, թե որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի ձեր դեպքում: Քեզ հետ զուգահեռ քո զուգընկերը նույնպես պետք է բուժվի տրիխոմոնիզի դեմ: 
Ոչ վարակիչ վագինիտ 
Դրանից ազատվելու համար հարկավոր է գտնել այն պատճառը, որն առաջացրել է հեշտոցի բորբոքում: 
Եթե վերջերս սկսել եք օգտագործել ինտիմ հիգիենայի համար նախատեսված նոր գել, լվացքի միջոց, գործվածքների փափկեցնող միջոց, հրաժարվեք այդ միջոցներից և վերահսկեք ձեր վիճակը: Նույնը վերաբերում է հիգիենիկ միջադիրներին և տամպոններին: 
Եթե դրանից հետո ախտանիշներն անհետանում են, ապա ակնհայտ է պատճառը, և տվյալ արտադրանքի օգտագործումը պետք է ընդմիշտ բացառել: 
Հորմոնալ վագինիտ 
Տհաճ ախտանիշները նվազեցնելու համար ձեր բժիշկը  հորմոններ կնշանակի, օրինակ` էստրոգեն պարունակող հեշտոցային մոմիկներ: 
Ինչ անել վագինիտը կանխելու համար 
Ահա պարզ ուղեցույցներ հեշտոցային բորբոքման ռիսկը  և վագինիտի ախտանիշները նվազեցնելու համար․ 
•Դադարեցրե՛ք ներլվացումները: Հեշտոցն այդքան խորը մաքրման կարիք չունի։ Ցնցուղի տակ սովորական հիգիենիկ արտաքին լվացումը բավական է: Բացի այդ, ներլվացումը կարող է խաթարել հեշտոցի նորմալ միկրոֆլորան և հանգեցնել բակտերիալ վագինոզի: 
•Խուսափե՛ք լոգանքներից և հիդրոմերսող վաննաներից՝ հատկապես վագինիտի ախտանիշների դեպքում: 
• Փորձե՛ք չօգտագործել  հիգիենայի միջոցներ՝ օճառ, միջադիր, տամպոն։ 
• Մի՛ օգտագործեք հակաբակտերիալ օճառ․ այն կարող է խաթարել օգտակար և վնասակար բակտերիաների հարաբերակցությունը և առաջացնել բակտերիալ վագինոզ։ 
• Օգտագործե՛ք պահպանակներ սեքսի ժամանակ, հատկապես, եթե ունեք նոր զուգընկեր։ 
• Կրե՛ք շնչող կտորներից կարված ներքնազգեստ, օրինակ՝ բամբակից։ 
• Խուսափե՛ք նեղ տաբատներից ու լեգինսներից, որոնք պահպանում են ջերմություն և խոնավություն։
 
Աղբյուրը
views 27163
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ