Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին
Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին
Վագինիզմը կոնքային հատակի մկանների ոչ կամածին կրճատումն է: Վագինիզմը կարող է ցավոտ, դժվար կամ անհնար դարձնել սեռական հարաբերությունը, գինեկոլոգիական զննումը և նույնիսկ տամպոնի օգտագործումը: Կարևոր փաստեր վագինիզմի մասին Գոյություն ունեն վագինիզմի արտահայտման տարբեր ձևեր, և բոլոր հիվանդներն ունենում են տարբեր ախտանիշներ: Ցավը կարող է տարբեր լինել՝ մեղմից մինչև բավականին ուժգին, և կարող է առաջացնել տարբեր զգացողություններ:
Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք: Բուժումը, որը ներառում է բժշկական և հոգեբանական բաղադրիչներ, սովորաբար արդյունավետ է: Վ
ագինիզմի տեսակները
Առաջնային վագինիզմ
Սա բնածին երևույթ է, որի դեպքում ցավը միշտ առկա է:
Տամպոնների օգտագործումը և գինեկոլոգիական հետազոտությունը սարսափելի ցավոտ են: Կանայք հիմնականում կռահում են այս երևույթի առկայության մասին սեռական հարաբերություն վարելու առաջին փորձի ընթացքում, երբ հեշտոցի ներհրումն անհնար է լինում։
Երկրորդական վագինիզմ
Վագինիզմի այս տեսակն առաջանում է արդեն նորմալ սեռական կյանքի ընթացքում: Այն սովորաբար ծագում է որոշակի իրադարձությունների պատճառով, ինչպիսիք են՝ վարակը, դաշտանադադարը, վնասվածքը, գինեկոլոգիական հիվանդությունը, վիրաբուժական կամ ծննդաբերական խնդիրները:
Ընդհանուր վագինիզմ
Վագինիզմը միշտ առկա է: Դեպի հեշտոց ինչ-որ բան ներհրելու ցանկացած փորձ առաջացնում է սպազմ և ուժգին ցավ: Իրավիճակային վագինիզմ Դա տեղի է ունենում միայն որոշակի իրավիճակներում: Կարող է առաջանալ սեռական հարաբերության ժամանակ, բայց ոչ գինեկոլոգիական հետազոտությունների կամ տամպոնի ներդրման ժամանակ:
Պատճառները
Վագինիզմը երևույթ է, որը կարող է առաջանալ ֆիզիկական կամ հուզական սթրեսի պատճառով:
Հոգեբանական պատճառներն են՝
• Վախ հնարավոր ցավից կամ հղիությունից, մտահոգություն սեռական գործընթացի մասին,
• կյանքի տրավմատիկ իրադարձություններ՝ ներառյալ բռնաբարությունը,
Ֆիզիկական պատճառներն են՝
• վարակների առկայություն, ինչպիսիք են՝ միզուղիների ինֆեկցիան, սնկային վարակը, քաղցկեղը,
• բնական ճանապարհով ծննդաբերությունը,
• դաշտանադադարը,
• հեշտոցի պլաստիկ վիրահատությունը,
• անբավարար հեշտոցային արտադրությունը՝ խոնավեցման համար,
• դեղորայքի կողմնակի ազդեցությունները:
Բուժումը Վագինիզմի ախտորոշման համար բժիշկը պետք է նախ ուսումնասիրի պացիենտի հիվանդության պատմությունը և իրականացնի հետազոտություններ:
Բուժումը ներառում է տարբեր թերապիաներ՝ կախված վագինիզմի առաջացման պատճառից։
-Մանրամասների կամ գրանցման համար կարող եք զանգահարել (096) 176 176 հեռախոսահամարով:
-Հասցեն՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, Աբովյան 34/3:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին