Ինչո՞ւ է բարձրանում մարմնի ջերմաստիճանն առանց հիվանդության այլ ախտանիշների 

Ինչո՞ւ է բարձրանում մարմնի ջերմաստիճանն առանց հիվանդության այլ ախտանիշների 
Ո՞ր ջերմաստիճանն է համարվում բարձր 
Եթե ձեր մարմնի ջերմաստիճանը 36,9 ° C կամ նույնիսկ 37 ° C է, ապա շատ վաղ է խոսել բարձր ջերմության մասին: Մարմնի նորմալ ջերմաստիճանը պարտադիր չէ, որ 36,6 ° C լինի։ Այն տատանվում է բավականին լայն տիրույթում: Նորմալը 36.1-ից 37.2 ° C է: Եթե ջերմաչափը ցույց է տալիս 37.2 ° C-ից բարձր արժեքներ, ապա դրանք վկայում  են բարձր ջերմության մասին: 
Երբ անմիջապես դիմել բժշկի 
Տենդն ինքնին տագնապի առիթ չէ: Բայց կան բացառություններ։ Անմիջապես դիմեք բժշկի, եթե ջերմաստիճանի բաձրացումն առանց ախտանիշների է. 
• գերազանցել է 38 ° C-ը մինչև երեք ամսական նորածնի կամ 38.9 ° C- ը 3-6 ամսական երեխայի մոտ 
• հասել է 38,9 ° C-ի և տևում է մեկ օրից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխայի մոտ 
• առաջացել է, երբ երեխան երկար ժամանակ մնացել է արևի տակ 
• տևում է ավելի քան երեք օր՝ երեխայի դեպքում 
• մեծահասակի մոտ՝ բարձրացել է 39,4 ° C-ից բարձր: 
Որո՞նք են առանց այլ ախտանիշների տենդի պատճառները 
Ահա ամենատարածված գործոնները, որոնք հանգեցնում են ջերմաստիճանի բարձրացմանը: 
1. Վիրուսային հիվանդություններ 
Շատ հաճախ հարբուխի կամ, օրինակ, մոնոնուկլեոզի նշաններն ակնհայտ են: Բայց երբեմն վիրուսային վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների՝ հազի, կոկորդի ցավի կամ քթի հոսքի: 
2. Բակտերիալ վարակներ 
Ինչպես վիրուսների դեպքում, բակտերիալ ինֆեկցիայի ախտանիշները միշտ չէ, որ ակնհայտ են: Օրինակ՝ տուբերկուլյոզը սկզբում չի կարող արտահայտվել այլ կերպ, քան թուլությունը, ինչը կարող է հեշտությամբ չտարբերակվել սովորական հոգնածության և 37 ջերմաստիճանի արդյունքում: 
3. Որոշ դեղամիջոցների ընդունում 
Ջերմաստիճանի փոքր, բայց կայուն բարձրացումը կարող է տեղի ունենալ նոր դեղամիջոց ընդունելուց 7-10 օր հետո: Այս պայմանը կոչվում է դեղամիջոցների տենդ։ Որոշ հակաբիոտիկներ (հաճախ պենիցիլինի կամ ցեֆալոսպորինների ընտանիքից), հիպերտոնիկ դեղամիջոցները և քնաբերները կարող են առաջացնել դեղամիջոցների տենդ՝ առանց որևէ այլ ախտանիշի: 
4. Աուտոիմուն հիվանդություններ 
Ջերմաստիճանի մի փոքր բարձրացումը ռևմատոիդ արթրիտի ընդհանուր նշանն է: Ենթադրվում է, որ այս դեպքում ջերմությունը առաջանում է հոդերի սկսվող բորբոքային գործընթացի պատճառով: Մեկ այլ տարածված հիվանդություն, որն առանց այլ ախտանիշների կարող է դրսևորվել տենդով, ցրված սկլերոզն է: 
5. Որոշ պատվաստումներ 
Դիֆթերիա-տետանուս-կարմրախտի պատվաստանյութերը և պնևմոկոկային պատվաստանյութերը նույնպես կարող են բարձրացնել ջերմությունը: 
6. Սթրես 
Հուզական վիճակը կարող է ազդել մարմնի ջերմաստիճանի վրա: Բժիշկներն այս երևույթն անվանում են հոգեբանական տենդ: Եթե մենք խոսում ենք քրոնիկ սթրեսի մասին, ապա ջերմաստիճանը պահպանվում է 37-38 ° C սահմաններում: Բարձր հուզական սթրեսի դեպքում այն կարող է բարձրանալ 40 ° C-ից բարձր: 
7. Ուռուցքաբանական հիվանդություններ 
Որոշակի քաղցկեղներ, ինչպիսիք են՝ լիմֆոմաները և լեյկոզը, երբեմն առաջացնում են կայուն և անհասկանալի ջերմություն: 
8. Անորոշ պատճառներ 
Երբեմն հնարավոր չէ պարզել երկարատև ասիմպտոմատիկ ջերմաստիճանի պատճառը: Այս դեպքում բժիշկն ախտորոշելու է անհայտ ծագման տենդ: 
Ինչ անել առանց այլ ախտանիշների  
ջերմության դեպքում 
Ձեր խնդիրն է՝ վերահսկել ձեր վիճակը և օգնել օրգանիզմին հաղթահարելու ներքին անկարգությունները, որոնք առաջացրել են ջերմաստիճանի բարձրացում: 
Անհրաժեշտ է՝ 
• հանգստանալ 
• խմել շատ հեղուկներ 
• պահպանել օրվա ռեժիմը 
• քայլել, մաքուր օդ շնչել 
• փորձել սթրեսը հաղթահարել, օրինակ՝ չկարդալ նորությունները, լսել հանգստացնող երաժշտություն, պահպանել խորը շնչառություն 
Եթե ջերմաստիճանը պայմանավորված է մեղմ վիրուսային հիվանդությամբ կամ անհանգստությամբ, 3-4 օր հետո այն կվերանա ինքնուրույն: Բայց եթե ջերմությունը չի նահանջում և նույնիսկ բարձրանում է, ուղեկցվում է այլ ախտանիշներով, դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: