Ինչ է տեղեկատվական հոգնածության սինդրոմը և ինչպես հաղթահարել այն


Ինչ է տեղեկատվական հոգնածության սինդրոմը և ինչպես հաղթահարել այն 


Անընդհատ լրահոսին հետևելը, ինսթագրամի մարաթոններին մասնակցելը կամ դասախոսություններ լսելը երբեմն ոչ թե օգուտ է բերում, այլ վնաս: Հիմա կհասկանանք, թե ինչպես է հնարավոր պահպանել աշխատունակությունը և առողջությունը շարունակական տեղեկատվական հորձանուտում։ 


«Տեղեկատվական հոգնածության համախտանիշ» եզրույթը սահմանել է սոցիոլոգ Գեորգ Զիմելը (1858-1918): Այսպես նա անվանեց մարդու անկարողությունը՝ տրամաբանորեն արձագանքելու իրավիճակին՝ չափազանց շատ էմոցիաների պատճառով: 

Ախտանիշներ 

Խնդիրն այն է, որ երբեմն ուղեղը ֆիզիկապես չի կարող վերամշակել ամեն օր ստացված տեղեկատվության ծավալը: Եվ չնայած համակարգչի հետ համեմատություններին, մարդկային հիշողությունը դրան նման չէ: Մարդու հիշողությունից որևէ բան հեռացնելը շատ ավելի բարդ է։ Մոխրագույն նյութը մոտավորապես 100 միլիարդ նյարդային բջիջ է: Իրար միջև նրանք կազմում են մոտ 100 տրիլիոն սինապս, այսինքն, նյարդային կապեր: Դրանք ձևավորվում են ամբողջ կյանքի ընթացքում և դրանք կոտրելը բավականին դժվար է: Որքան հաճախ ենք օգտագործում նման կապ, այնքան ավելի արագ ենք հիշում այս կամ այն փաստը: Այս գործընթացում շատ մեծ դեր է կատարում քունը, որի ընթացքում ուղեղը կարևոր տեղեկությունները պահում է, իսկ ավելորդը՝ հեռացնում: Տեղեկատվական հոգնածության սինդրոմը սկսում է զարգանալ մարդկանց մեջ այն դեպքերում, երբ տվյալների քանակը չի համապատասխանում ուղեղի հնարավորություններին, որոնք վերամշակում են տեղեկատվությունը՝ դարձնելով գիտելիքներ: Հաճախ նոր, բայց ոչ միշտ օգտակար գիտելիքների չափազանց մեծ ծավալը հանգեցնում է վերլուծական կաթվածի, այնպիսի իրավիճակի, երբ մարդը պարզապես վախենում է որոշում կայացնել: 

Քրոնիկ հոգնածության համախտանիշի ախտանիշներ. 

• Վատ կոնցենտրացիա, որոշում կայացնելու ձգձգում, նախագծեր հիմնելու անկարողություն. 

• հիշողության հետ կապված կարճաժամկետ խնդիրներ 

• միանգամից մի քանի խնդիր լուծելու ցանկություն, ինչն էլ  հանգեցնում է նրան, որ խնդիրներից ոչ մեկը չի լուծվում 

• գլխացավ 

• սրտխառնոց 

•անհանգստություն` համացանցից օգտվելու ցանկության պատճառով 

• սթրես 


 Ի՞նչ անել 

Տեղեկատվական ծանրաբեռնվածության խնդիրը ցանկալի է լուծել մասնագետի օգնությամբ: Որպեսզի իրավիճակը չսրեք, կարող եք օգտագործել հետևյալ հնարքները. 

• Ժամանակ առ ժամանակ հրաժարվեք համացանցից: Նույնիսկ աշխատանքային ժամերին կան առաջադրանքներ, որոնք կարող են իրականացվել առանց համացանցի: Անհրաժեշտ նյութերը պետք է նախապես բացել, բայց դրանցից օգտվել արդեն օֆլայն ռեժիմով: Այսպիսով, դուք չեք գայթակղվի, որպեսզի մեկ անգամ ևս ստուգեք  սոցիալական ցանցը կամ ծանուցագրերը: 

• Ձեր հիմնական փոստը բեռնաթափեք ավելորդ գովազդներից և ծանուցագրերից: 

• Հատկացրեք  ձեզ ժամանակ՝ առանց ինտերնետի: Թույլ տվեք ուղեղին պարզապես հանգստանալ։ 

• Մարդիկ հաճախ փախչում են խնդիրներից, խուսափում են դրանց լուծումները գտնելուց՝ խորասուզվելով համացանցում, և այս իրավիճակից դուրս գալու համար հաճախ անհրաժեշտ է լինում մասնագետի օգնություն։ 

• Փորձեք վերահսկել ձեզ. քնելուց առաջ և արթնանալուց հետո մի զբաղվեք հեռախոսով։ 

• Շատ լավ մեթոդ է մեդիտացիան։ Այն թույլ է տալիս ուղեղին իսկապես հանգստանալ։ Կարող եք 10 օրով  մեկնել քաղաքից դուրս, լռել  և մեդիտացիայով զբաղվել։ 

• Մեկ այլ մեթոդ է պլանների մշակումը, զարգացումը: Հաճախ հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչ է պետք ինձ հիմա աշխատանքիս համար՝ զարգանալ, թե՞ սովորել»: Այնուհետ պատասխանեք ձեր հարցին և կողմնորոշվեք։ Այսպիսով դուք խուսափում եք ոչ անհրաժեշտ ինֆորմացիայի կուտակումից։

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 

 

 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…