Ինչպես է դաշտանային ցիկլն ազդում լիբիդոյի վրա
Վերարտադրողական շրջան
5477
Ինչպես է դաշտանային ցիկլն ազդում լիբիդոյի վրա
Յուրաքանչյուր կին ունի իր սեքսուալ ռիթմը, որը կախված է դաշտանային ցիկլից: Սեռական ցանկությունը բաշխվում է հետևյալ կերպ.
Ցիկլի 1-7-րդ օրերը
Պրոստագլանդիններն ազդում են արգանդի վրա, այն կրճատվում է, ցավ և ծանրություն է առաջանում որովայնի ստորին հատվածում: Էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը ցածր է, տղամարդը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում կնոջ համար:
Բայց կան կանայք, ովքեր դեմ չեն ինտիմ հարաբերություններին այս օրերին (սովորաբար նրանք են, ովքեր դժվար են տանում դաշտանը և հորմոնալ ֆոնի հավասարեցումը կարող է ակտիվացնել լիբիդոն): Այս դեպքում պետք է նախապատվություն տաք մեղմ սեքսին:
8-13-րդ օրեր
Էստրոգենի մակարդակը բարձրանում է, մեծանում է նաև սեռական հետաքրքրությունը: Կինը դառնում է գրավիչ, գայթակղիչ, ֆերոմոնների կազմն աճում է, տղամարդը զգում է և ենթագիտակցորեն ձգտում է ավելի մոտ լինել: Սա իսկական ժամանակն է ռոմանտիկ սեքսի համար:
14-15-րդ օրեր
Կանանց սեքսուալության գագաթնակետն է, համընկնում է օվուլյացիայի հետ, կրքոտ, բուռն սեքսի և էրոտիկ ֆանտազիաների իրականացման ժամանակն է: Եթե դուք չեք պլանավորում հղիություն՝ մի՛ մոռացեք հուսալի հակաբեղմնավորիչների մասին:
16-21-րդ օրեր
Էստրոգենը դեռ բավականին բարձր է, իսկ լյուտեինացնող և ֆոլիկուլոխթանիչ հորմոնները, որոնք ձեզ ակտիվացնում էին, նվազել են: Պրոգեստերոնի մակարդակը բարձրանում է, ուստի կինը դառնում է զգոն և անհանգիստ: Բայց մի՛ մոռացեք, որ դեղին մարմինը, որը ձևավորվել է օվուլյացիայից հետո, բացի պրոգեստերոնից, արտադրում է նաև անդրոգեններ, որոնք նպաստում են էրոտիկ ֆանտազիաներին:
Հետևաբար, այս շրջանում սեքսը կարող է լինել բացարձակապես ցանկացած ձևի, կարևոր է միայն ճիշտ տրամադրել կնոջը:
22-28-րդ օրեր
Նախադաշտանային շրջանն է: Սեռական գրավչությունը կարող է նվազել: Եթե հղիություն չի առաջանում, հորմոնների մակարդակն արագորեն նվազում է, և պրոստագլանդների արտադրությունը մեծանում է. նորից առաջանում է մեջքի կամ որովայնի ստորին հատվածի ցավ։
Բայց, որքան էլ տարօրինակ է, միայն սեքսը կարող է զգալիորեն բարելավել վիճակը, այնպես որ արժե փորձել:
Իհարկե, այս բոլոր զգացողությունները անհատական են և կախված են ցիկլի, սթրեսի և շատ այլ գործոնների բնութագրերից: Բայց կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիայի մասին գիտելիքն ու ընկալումը կարող են զգալիորեն բարելավել ձեր հարաբերությունները և ինտիմ կյանքի որակը:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին