Արդյո՞ք գիշերային աշխատանքն իսկապես բացասաբար է ազդում առողջության վրա 

Արդյո՞ք գիշերային աշխատանքն իսկապես բացասաբար է ազդում առողջության վրա 

Գիշերային աշխատանքը վաղուց կապված էր ճարպակալման, շաքարախտի և քաղցկեղի առաջացման մեծ ռիսկի հետ: Ըստ տվյալների՝ նրանց օրգանիզմում, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով, նվազել է ԴՆԹ-ի վնասը վերացնելու ունակությունը: Սա նկատելի է 8-OXO-DG քիմիական նյութի բովանդակությամբ:

Այն արտազատվում է մեզի մեջ, երբ օրգանիզմը վերականգնում է վնասված ԴՆԹ-ն: 8-Oxo-DG-ի իջեցված մակարդակն արտացոլում է ԴՆԹ-ն վերականգնելու ունակության վատթարացումը, ժամանակի հետ նման վնասը մեծացնում է քաղցկեղի և այլ հիվանդությունների ռիսկը: Գործընթացը կարող է առաջանալ մելատոնինի պակասի պատճառով: Այս հորմոնը օգնում է կարգավորելու օրգանիզմի ներքին ժամացույցը: Մեր ուղեղը մելատոնինն արտադրում է` ի պատասխան մթության: Նրանց մոտ, ովքեր գիշերը աշխատում են, մելատոնինի մակարդակը սովորաբար ավելի ցածր է: Բայց ամեն ինչ միանշանակ չէ:  Ապացուցված չէ գիշերային հերթափոխով աշխատանքի կապը ԴՆԹ-ի հետ կապված խնդիրների հետ։ Եվ, այնուամենայնիվ, պարզ չէ, թե որքանով է դա կապված մելատոնինի հետ: Պատճառահետևանքային կապի մասին որևէ ապացույց չկա: Ուսումնասիրվել են 50 մասնակիցներ, ովքեր աշխատում են գիշերը: Նկատվել է, որ գիշերային հերթափոխով աշխատող մասնակիցներն ունեցել են 8-Oxo-DG-ի մակարդակի նվազում մեզի մեջ:

Այն գիշերները, երբ նրանք քնում էին, այս նյութի մակարդակը ավելի բարձր էր: Հետազոտողները նաև պարզել են, որ 8-Oxo-DG-ի անկմամբ նվազել է մելատոնինի մակարդակը: Բայց այս  տվյալները բավարար չեն: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես կանդրադառնա մելատոնինի ընդունումը Biomarker 8-Oxo-DG-ի վրա: Միանշանակ արդյունքներ չկան, ուստի պետք չէ մելատոնինի  հավելյալ հորմոններ ընդունել, հատկապես որ հայտնի չէ, թե հավելումներն ինչ քանակությամբ են հորմոն պարունակում։

Բացի այդ, մելատոնինը կարող է առաջացնել քնկոտություն և խանգարել աշխատանքի ընթացքում։ Գիշերային հերթափոխով աշխատողներին խորհուրդ է տրվում  ուշադիր հետևել առողջությանը, հրաժարվել ծխելուց և զբաղվել սպորտով։

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 4282
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն