Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում հաճախամիզություն
Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում հաճախամիզություն
Կանանց մոտ ամենատարածված խնդիրներից մեկը հաճախամիզությունն է: Այն կարող է անհարմարություն առաջացնել առօրյայում, խախտել ծրագրերը և փչացնել տրամադրությունը:
Հաճախամիզությունը կանանց մոտ, պատճառները...
Կան մի շարք պատճառներ, որոնք կանանց մոտ հաճախամիզություն են առաջացնում: Պարզելով խնդրի առաջացման պատճառը՝ կարող եք ազատվել դրանից և վերադառնալ ձեր սովորական կյանքին: Կախված հիվանդության էթիոլոգիայից՝ կնոջ մոտ հաճախամիզությունը կարող է ուղեկցվել ցավով կամ առանց ցավի: Որոշ դեպքերում, զուգարան գնալու հաճախակի պահանջը կարող է վկայել լուրջ հիվանդությունների զարգացման մասին:
Եթե կինը մի քանի օր անընդմեջ հաճախ է գնում զուգարան, ապա պետք է դիմի մասնագետի: Որքան կոնկրետ նա կկարողանա նկարագրել իր վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ՝ որտեղ փնտրել խնդրի օջախը:
Ցիստիտ
Կանանց մոտ ցիստիտի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ: Ցիստիտի հիմնական ախտանիշը նույնիսկ մեզի քիչ քանակության առկայության դեպքում հաճախակի միզելու ցանկության առաջացումն է։ Միևնույն ժամանակ, միզելու գործընթացը պատճառում է ցավի, այրոցի և ծակոցի զգացողություններ: Ցիստիտի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ կան տարբեր լուրջ պատճառներ` աղիքային հիվանդություն, դիմադրողականության անկում, գերսառեցում, առանց քսուքի պահպանակի օգտագործում և այլն: Բուժումը ուղղակիորեն կախված է հիվանդության առաջացման պատճառից:
Պոլիուրիա
Հիվանդության հիմնական առանձնահատկությունը մեզի ամենօրյա ծավալի աճն է: Կինը կարող է նկատել, որ մեզի ծավալը, 1-1,5 լիտրի փոխարեն այժմ կարող է լինել 1,8-3 լիտր: Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ պոլիուրիան կարող է առաջանալ նաև բնական գործոնների հետևանքով. մեծ քանակի հեղուկի ընդունում, միզամուղ միջոցների կամ բույսերի օգտագործում, գերսառեցում, սթրես:
Բայց կան պոլիուրիայի առաջացման այլ պատճառներ ևս, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի.
• նեֆրոպատիա (երիկամների աշխատանքի խանգարում) կամ երիկամային անբավարարություն.
• հիպոֆիզի աշխատանքի խանգարում
• վերերիկամային հիվանդություններ
• հիպերպարատիրեոզ (էնդոկրին համակարգի հիվանդություն)
• շաքարախտ
• հիպոկալիեմիա (կալիումի անբավարարություն)
• հիպերկալցիեմիա (ավելորդ կալցիում)
• ոչ շաքարային դիաբետ (այն հազվադեպ է):
• նոկտուրիա (երբ գիշերը հաճախակի արթնանում են միզելու ցանկությունից)
Նոկտուրիայի դեպքում մարդու մոտ գիշերային ժամերին առաջանում է հաճախամիզություն: Մարդը կարող է արթնանալ գիշերվա ընթացքում 2-ից ավելի անգամներ: Եթե այս վիճակը շարունակվում է մի քանի գիշեր, ապա հարկավոր է դիմել մասնագետի: Նոկտուրիան կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք: Բացի այդ, այն ազդում է կնոջ տրամադրության վրա: Նա նորմալ չի քնում և օրվա ընթացքում դառնում է ցրված, հոգնած և հոռետես:
Կան անվնաս պատճառներ, որոնք կանանց մոտ առաջացնում են գիշերային հաճախամիզություն: Դրանք են՝ մեծ քանակությամբ հեղուկի ընդունումը, միզամուղների ընդունումը, սթրեսը, քնի խանգարումը։
Նոկտուրիայի առաջացման լուրջ պատճառներ.
• լեյկոպլակիա
• երիկամային հիվանդություն
• միզապարկի իջեցում
• հիպերակտիվ միզապարկ․ հիպերակտիվ միզապարկի դեպքում կինը տառապում է հաճախամիզությունից և անմիզապահությունից
Հիպերակտիվ միզապարկի համախտանիշին ամենից հաճախ հանգեցնում է մկանների չափազանց մեծ ակտիվությունը։ Նման սինդրոմի բուժումը ներառում է տարբեր եղանակներ՝ հիմնված կլինիկական պատկերի վրա.
• հեղուկի օգտագործման ռեժիմ
• բանջարեղենի ներառում սննդակարգում
• դեղորայքային թերապիա
• A բոտուլոտոքսինի ներարկումներ
• միզապարկի դեներվացիա
• իլեոցիստոպլաստիկա
Ուրոգենիտալ համակարգի ուռուցք
Միզասեռական համակարգի օրգանների նորագոյացությունները, օրինակ, միզապարկի քաղցկեղը, կարող են դրսևորվել միզարձակության խանգարումների տեսքով: Միզարձակությունը կարող է դառնալ հաճախակի կամ հազվադեպ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է լրացուցիչ ախտանիշներով, որոնցից են ցավը և արյան առկայությունը մեզի մեջ:
Ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր և գործիքային ախտորոշիչ մեթոդներ:
Եթե մեզի մեջ արյուն եք նկատում, ապա պետք չէ անհապաղ ինքներդ ձեզ ախտորոշել «քաղցկեղ»: Մեզի մեջ արյան հետք է լինում նաև թութքի դեպքում:
• Երիկամային հիվանդություն
Երիկամների աշխատանքի խանգարումը անմիջապես ազդում է միզարձակման հաճախականության, ծավալի, գույնի և հոտի օրինաչափության վրա: Որոշ դեպքերում կինը կարող է ունենալ տհաճ զգացողություններ երիկամների շրջանում կամ նույնիսկ ցավ: Երիկամների հիվանդության դեպքում պետք է դիմել նեֆրոլոգի: Որպես կանոն՝ մասնագետը նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն, արյան և մեզի ընդհանուր վերլուծություններ:
Գերսառեցում
Եթե կինը մրսում է զբոսանքի ընթացքում, ապա պետք է տուն վերադառնալուց հետո անպայման տաքանա: Հաճախ գերսառեցման պատճառով առաջացած հաճախամիզությունն արագ վերանում է մեկ օրվա ընթացքում, եթե գերսառեցումը սաստիկ չի եղել, և մարմինը արագ տաքացել է:
Հետծննդաբերական ժամանակաշրջան
Կանանց մոտ հաճախամիզությունը բնական երևույթ է ծննդաբերությունից հետո
Հաճախամիզության բուժումը
Կանանց մոտ հաճախամիզությունը կարող է բուժել միայն բժիշկը։ Կախված այն բանից, թե ինչն է հանգեցրել հաճախամիզության՝ բժիշկը սահմանում է արդյունավետ դեղամիջոց՝
• դեղորայքային բուժում,
• հակաբիոտիկներ` պրոբիոտիկների հետ համատեղ,
• հակաբակտերիալ միջոցներ:
Միզուղիների համակարգի հիվանդությունների դեպքում՝ օրգանների աշխատանքի կարգավորման համար նախատեսված միջոցներ, ճիշտ սննդակարգ, անհրաժեշտության դեպքում՝ վիտամինային թերապիա, իսկ բարդ դեպքերում` վիրաբուժական միջամտություն։
Ցիստիտի դեպքում՝ գինեկոլոգի կողմից նշանակված հակաբիոտիկ թերապիա կամ վիրահատություն: Ի դեպ, վիրաբուժական միջամտությունը կարող է օգնել մեկընդմիշտ ազատվել խնդրից, բայց ամեն ինչ անհատական է:
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին