Կպումներ

Կպումներ


Որովայնի խոռոչի կպումներ

Այս դեպքում ներքին օրգանները և հյուսվածքները ներաճում են իրար մեջ՝ շարակցական հյուսվածքով։

Սերտաճումներն իրենցից կարող են ներկայացնել հաստ հյուսվածքներ, երբեմն անոթներով և նյարդերով, կարող են նաև լինել բարակ թաղանթներ: Սերտաճումները խանգարում են օրգանների շարժունակությանը, առաջին հերթին աղիքներին՝ կապելով նրանց միացնող «կամրջակներով»: Նրանք կարող են առաջանալ բարակ ու հաստ աղիքների միջև, լյարդի, լեղապարկի, արգանդի, արգանդափողերի, ձվարանների, միզապարկի, որովայնի խոռոչի շրջանում։

Կպումների առաջացման պատճառները

Շատ հաճախ այս հիվանդության պատճառ են համարվում որովայնի խոռոչի օրգանների վիրահատությունները։ Կպումներն առաջանում են վիրահատական միջամտությունների 93 %-ի մոտ։

Եթե վիրահատությունը իրականացվել է փոքր կոնքի շրջանում՝ ներառելով աղիքները կամ արգանդը, ապա աճում է սերտաճման վտանգը։ Սերտաճման գործընթացը և կպումների հաստացումը կարող է շարունակվել տասնյակ տարիներ:

Հնարավոր պատճառներ, որոնք կարող են հրահրել կպումներ

• ներքին օրգանների վնասվածք

• ներքին օրգանների մակերևույթի չորացում

• ներքին հյուսվածքների հպում օտարածին մարմինների հետ, ինչպիսիք են՝ թանզիֆը, վիրաբուժական ձեռնոցները, կարի նյութը, գործիքները

• արյուն, վնասված հյուսվածքներ կամ արյան մակարդուկներ

• օտարածին մարմիններ, որոնք ամբողջությամբ չեն հեռացվել վիրահատության ընթացքում

Կպումների առաջացման ախտանիշները

Սովորաբար, կպումների առաջացումը ընթանում է առանց ախտանիշների: Երբեմն հիվանդը գանգատվում է մշտական ցավից (քրոնիկ ցավի համախտանիշ) կամ որովայնի անհանգստությունից։

Ցավերը կպումների ժամանակ

Հաճախ ցավի նոպաներ եմ առաջանում պորտի մոտ, երբեմն էլ փորափքանք։

Կպումների ախտորոշումը

Ցավոք սրտի, սերտաճումները չեն կարող ենթարկվել լաբորատոր վերլուծությունների կամ ստանդարտ հետազոտական մեթոդների (ռենտգեն, ՈՒՁՀ...)։

Ճշգրիտ ախտորոշման համար իրականացվում է որովայնի խոռոչի տեսողական զննում՝ լապարոսկոպիայի կամ որովայնի բաց վիրահատության ընթացքում։

Ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան կարող են օգնել բացահայտելու աղիքային խցանումը:

Կպումների բուժում

Եթե սերտաճումները չեն նշմարվում և չեն առաջացնում որևէ ախտանիշ, ապա բուժում անհրաժեշտ չէ։ Կպումների միակ արդյունավետ բուժման մեթոդը վիրահատությունն է։

Ցուցումներ

• ցավային համախտանիշ

• անպտղություն

• աղիքային անանցանելիություն և այլն։

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …