Կպումները որպես անպտղության պատճառ

Կպումները որպես անպտղության պատճառ

Կպումներ կարող են առաջանալ ինչպես արգանդում, այնպես էլ փոքր կոնքում՝ խոչընդոտ հանդիսանալով հղիության համար: Կպումների մասին հաճախ ենք լսում, սակայն չենք պատկերացնում, թե ինչ երևույթ է և ինչի հետևանքով է առաջանում:

Արգանդի խոռոչի կպումներ կամ ներարգանդային սինեխիաներ

Առաջացման պատճառները տարբեր են: Հիմնականում առաջանում են արգանդի խոռոչի քերման, աբլացիայի (արգանդի խոռոչի այրում), տուբերկուլյոզի հետևանքով և այլն:

Ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության, հիստերոսալպինգոգրաֆիայի, ինչպես նաև հիստերոսկոպիայի միջոցով:


Փոքր կոնքում առաջացած կպումներ

Փոքր կոնքի կպումների առաջացման պատճառները ևս տարաբնույթ են: Այստեսակ կպումները վտանգավոր են, որովհետև կարող են հանգեցնել արգանդափողերի լուսանցքների փակման, շարժունակության (պերիլստատիկայի) նվազման, անցանելիության խանգարման, ինչը, ի վերջո, հանգեցնում է անպտղության (սպերմատոզոիդին չի հաջողվում հասնել ձվաբջջին և բեղմնավորել այն):

Փոքր կոնքում կպումներ են առաջանում դրանում առկա բորբոքումների, վարակների, օրինակ՝ քլամիդիայի, կանանց սեռական օրգանների տուբերկուլյոզի, պերիտոնիտի հետևանքով և այլն:

Ախտորոշում

Ախտորոշվում է՝ հիմնվելով հիվանդության պատմության, հիստերոսալպինգոգրաֆիայի, ուլտրաձայնային հետազոտության և լապարասկոպիայի արդյունքների վրա:

Բուժում

Արգանդի խոռոչի կպումների բուժման նպատակով իրականացվում է հիստերոսկոպիա, արգանդի խոռոչի քերում, իսկ փոքր կոնքի կպումների ժամանակ՝ լապարասկոպիա կամ լապարատոմիա: Կատարվում է կպումների անջատում և արգանդափողերի անցանելիության վերականգնում: Եթե չի հաջողվում վերականգնել արգանդափողերի անցանելիությունը, ապա հղիանալու նպատակով դիմում են արտամարմնային բեղմնավորման:

views 33279
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում