Լյարդի քաղցկեղի ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանալ
Լյարդի քաղցկեղի ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանալ
Լյարդի քաղցկեղը լինում է առաջնային և մետաստատիկ: Առաջին դեպքում չարորակ ուռուցք է առաջանում լյարդի բջիջներում կամ լեղուղիներում, սովորաբար ցեռոզի պատճառով։ Երկրորդ դեպքում՝ հիվանդությունը հայտնվում է այլ օրգանների քաղցկեղի մետաստազների ներթափանցման պատճառով։
Ինչ ախտանիշներով է ուղեկցվում լյարդի քաղցկեղը
Դեղնախտ
Լյարդի ուռուցքի դեպքում մարդու մոտ խախտվում է բիլիրուբինի նյութափոխանակությունը. դրա մի մասը վերադառնում է արյան մեջ, այդ իսկ պատճառով էլ աչքերի սպիտակուցները և մարդու մաշկը ստանում են դեղին երանգ: Փոխվում է կղանքի և մեզի գույնը։ Քանի որ բիլիրուբինը լիովին չի տարրալուծվում լյարդում և չի հասնում աղիք, կղանքի գույնը փոխում է՝ դառնալով սպիտակ, կավճագույն, իսկ մեզի գույնը, ընդհակառակը, մգանում է։
Մարսողության խնդիրներ
Լյարդի քաղցկեղի դեպքում մարդը երբեմն զգում է սրտխառնոց, առաջանում է փսխում կամ ստամոքսի մարսողականության խանգարում։ Սնվելու ընթացքում հագեցվածության զգացողությունն ի հայտ է գալիս նորմայից ավելի վաղ։ Այս զգացողությունները կապված են լյարդի մեծանալու և ստամոքսի վրա ճնշում գործադրելու հետ։
Մարմնի քաշի նվազում
Շատ մարդիկ նիհարում են առանց տեսանելի պատճառների: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լյարդը ներգրավված է գլյուկոզայի ու ճարպերի նյութափոխանակության, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի գործառույթներին, իսկ օրգանի աշխատանքի խանգարման դեպքում այդ նյութերը սխալ կերպ են կլանվում։
Մշտական հոգնածության զգացողություն
Այն կապված է նյութափոխանակության փոփոխման հետ։ Անձը կարող է նկատել, որ շատ արագ է հոգնում կամ թվում է, թե գրիպով է վարակվել։
Կապտուկներ մաշկի վրա
Սովորաբար, լյարդը սինթեզում է սպիտակուցներ և վիտամին K, որոնք ներգրավված են արյան մակարդելիության գործընթացի մեջ: Քաղցկեղի դեպքում այդ գործառույթը խանգարվում է, և անձի մոտ հեշտությամբ առաջանում է արյունազեղում։
Լյարդի մեծացում և ցավ կողոսկրերի շրջանում
Աճող ուռուցքը ձգում է լյարդը՝ դարձնելով այն ավելի մեծ, և դրա եզրը դուրս է գալիս կողոսկրի տակից: Որպես հետևանք՝ աջակողմյան կողոսկրի շրջանում առաջանում է բութ ցավ:
Ցավ աջակողմյան թիակի տակ կամ մեջքի հատվածում
Լյարդի ուռուցքը ճնշում է հարակից նյարդերին, այդ իսկ պատճառով կարող է առաջանալ ճառայթող ցավ դեպի թիակ կամ մեջք։
Որովայնի չափերի մեծացում
Դա տեղի է ունենում ասցիտի կամ կուտակված հեղուկի պատճառով. ի դեպ, որովայնը կարող է դառնալ շատ մեծ:
Որովայնի մաշկի վրա արտահայտիչ երակներ
Բժիշկներն այս ախտանիշն անվանում են մեդուզայի գլուխ։ Այն պայմանավորված է այն հանգամանքով, որ լյարդի ուռուցքը խափանում է երակային արյան շարժը, հետևաբար, այն արտահոսում է դեպի որովայնի մաշկի տակ գտնվող անոթներ։ Սա հանգեցնում է դրանց ընդլայնմանը, ինչն էլ երակները նկատելի է դարձնում։
Հորմոնալ շեղումներ
Հաճախ, լյարդի ուռուցքներն արտադրում են հորմոններ, որոնք ազդում են օրգանիզմի և տարբեր նյութերի նյութափոխանակության վրա։ Սա կարող է հանգեցնել նմանատիպ խախտումների առաջացման.
• Արյան մեջ կալցիումի մակարդակի աճ: Վիճակը ուղեկցվում է սրտխառնոցով, գիտակցության շփոթությամբ, փորկապությամբ, մկանային թուլությամբ:
• Գլյուկոզայի ցածր մակարդակ: Հանգեցնում է հոգնածության և ուշագնացության:
• Արյան մեջ էրիթրոցիտների մակարդակի բարձրացման, որի պատճառով մարդը կարող է կարմրել։
• Խոլեստերինի մակարդակի բարձրացում և այլն։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին