Լոռամիրգ ուտելու 6 պատճառ
Լոռամիրգ ուտելու 6 պատճառ
Լոռամիրգը հիմնականում բաղկացած է ածխաջրերից, այդ թվում՝ մանրաթելերից և այնպիսի միացություններից, որոնք անմիջականորեն ազդում են առողջության վրա։
1. Լոռամիրգը պարունակում է շատ վիտամիններ. 100 գ լոռամիրգը պարունակում է C վիտամինի օրական անհրաժեշտ չափաբաժնի 24%-ը: Ասկորբինաթթուն նվազեցնում է քրոնիկ բորբոքային գործընթացների առաջացման վտանգը, օգնում է կարգավորել արյան ճնշումը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է երկաթի կլանմանը, հետևաբար պաշտպանում է սակավարյունությունից:
Ընթերցեք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ
2. Պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ: Սա նույն վիտամին C-ն է, մանգանը և պոլիֆենոլի որոշ միացություններ:
• Կվարցետին: Շնորհիվ այս հակաօքսիդանտի՝ լոռամիրգն ունի պոտենցիալ հակաքաղցկեղային հատկություն։
• Միրիցետին: Սա նույնպես ունի հակաքաղցկեղային հատկություն:
• Պեոնիդին: Այս գունային-հակաօքսիդիչը լոռամրգին հաղորդում է մանուշակագույն-կարմիր երանգ: Այն նաև նպաստում է սրտանոթային խանգարումների, բորբոքային հիվանդությունների կանխարգելմանը և նույնիսկ օգնում է պաշտպանել ուղեղի նեյրոնները։
•Ուրսոլաթթու։ Այս հակաօքսիդիչը շատ դեղաբույսերի մեջ է պարունակվում և ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն:
• Լոռամիրգը պաշտպանում է միզուղիների վարակներից։ Որպես կանոն՝ միզուղիների վարակները (ցիստիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ) աղիքային բակտերիայի հետևանքով են առաջանում։ Այն ամրանում է միզապարկի և միզուղիների լորձաթաղանթին և առաջացնում բորբոքում: Լոռամիրգը պարունակում է եզակի ֆիտոնուտրիենտներ՝ A տիպի պրոանտոցիանիդներ, որոնք խանգարում են բակտերիային՝ ամրանալ լորձաթաղանթին: Այսպիսով, այս հատապտղի օգտագործումը կարող է նվազեցնել վարակի զարգացման վտանգը։
3. Լոռամիրգը, կանխում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացումը։ ԱՀԿ-ն հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համարում է մարդկությանը սպառնացող վտանգ։ Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը հանգեցնում է նրան, որ ախտածին մանրէները «հարմարվում են» հակաբիոտիկներին և բակտերիալ վարակները դառնում են անբուժելի: Սակայն, գիտնականները լոռամրգի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են կանխել հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը։
4. Լոռամիրգն օգնում է պահպանել ուղեղի առողջությունը։ Շնորհիվ հակաօքսիդանտների՝ լոռամիրգն օգնում է օրգանիզմին դիմակայել նեյրոնների մուտացիային և ոչնչացմանը։ Այսինքն, լոռամրգի օգտագործումը պաշտպանում է ուղեղը նեյրոդեգեներատիվ փոփոխություններից:
5. Բարելավում է սրտանոթային համակարգի առողջությունը։ Լոռամիրգը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ էլ մեծ դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում։ Լոռամրգի հյութը/թուրմը՝
• բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում,
• Նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում,
•արյան անոթները դարձնում է ավելի առաձգական, ինչը թույլ է տալիս նորմալացնել արյան ճնշումը,
•նվազեցնում է արյան անոթների բորբոքման վտանգը։ Ո՞ւմ է հակացուցված լոռամիրգը Լոռամիրգը խորհուրդ է տրվում չօգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն՝
•քարեր երիկամներում
•արյան բարձր խտություն։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում
