Ներարգանդային պարույր «Mirena»-ն արգանդի ադենոմիոզի (էնդոմետրիոզի) դեպքում

Ներարգանդային պարույր «Mirena»-ն արգանդի ադենոմիոզի (էնդոմետրիոզի) դեպքում

«Mirena»-ն ներարգանդային պարույր է, որը օգտագործվում է գինեկոլոգիայում ոչ միայն որպես հակաբեղմնավորիչ, այլ նաև՝ բուժական նպատակներով: «Mirena»-ն ադենոմիոզի(արգանդի մարմնի էնդոմետրիոզ) դեպքում օգնում է վերացնել ուղեկցող ախտանիշները, բարելավել պացիենտի վիճակը, կանգնեցնել պաթոլոգիական գործընթացների զարգացումը՝ կապված էնդոմետրիումի անվերահսկելի աճի հետ։

Պարույրի տեղադրումն իրականացվում է միայն բժշկի ցուցմամբ, գործող ժամկետը `մինչև 5 տարի է: Ե՞րբ է ադենոմիոզի դեպքում ցուցվում «Mirena» ՆԱՊ-ը Ադենոմիոզը գինեկոլոգիական պաթոլոգիա է, որի դեպքում նկատվում է էնդոմետրիումի աճ՝ դեպի արգանդի մկանային շերտ: Զարգացող հիվանդությունն ուղեկցվում է պաթոլոգիական ախտանիշներով, վերարտադրողական համակարգի օրգանների գործունեության խախտմամբ, հղիանալու կամ հղիությունը կրելու անկարողությամբ։ «Mirena»-ն արգանդի ադենոմիոզի պարագայում օգնում է դադարեցնել էնդոմետրիումի անվերահսկելի աճը և վերացնել տհաճ ախտանիշները։

Այն խորհուրդ է տրվում տեղադրել հետևյալ դեպքերում՝

• Զարգացող բնույթի ներքին ադենոմիոզ, որը դրսևորվում է վառ կլինիկական պատկերով։ Կնոջն անհանգստացնում են որովայնի ստորին հատվածի ցավերը, առատ ու երկարաժամկետ դաշտանային արյունահոսությունը և անհարմարությունը սեռական հարաբերության ժամանակ,

• արգանդի միոմա),

• Էնդոմետրիումի հիպերպլազիա,

• դաշտանային ցիկլի խախտում,

• միոմետրիումի ընդհանուր ախտահարում՝ ադենոմիոզի օջախների կողմից,

• արգանդային առատ արյունահոսություն, որը կարող է նպաստել սակավարյունության առաջացմանը։ Ներարգանդային պարույրի գործառույթը՝

• Նվազեցնում է ընկալիչների զգայունությունը էստրոգենի եւ պրոգեստերոնի նկատմամբ։

• Արգանդի լորձաթաղանթը դարձնում է անընկալունակ կանացի սեռական հորմոնի՝ էստրադիոլի, նկատմամբ։

• Կանխում է նոր պաթոլոգիկ հյուսվածքների աճը։ Շնորհիվ բուժիչ հատկությունների՝ պարույրը արգանդի ադենոմիոզի դեպքում օգնում է բարելավել հիվանդի վիճակը.

• նորմալացնում է դաշտանային արտադրության քանակը՝ դարձնելով դրանք չափավոր:

• Վերացնում է ցավն ու անհանգստությունը։

• Նվազեցնում է արգանդի արյունահոսության վտանգը:

• Վերացնում է երկրորդական անեմիան, որն առաջացել էր արյան կորստի պատճառով։ Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել ՆԱՊ-ի տեղադրումից առաջ

• Ներզննում։ Ընթացակարգի ընթացքում գինեկոլոգը գնահատում է հիվանդի սեռական ուղիների ընդհանուր վիճակը, բացառում ՆԱՊ-ի կիրառման հակացուցումները:

• Սեռավարակները բացառող հետազոտություններ, քսուքի հետազոտություն և այլն։

• Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ: Ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է գնահատել արգանդի վիճակը, ախտորոշել պաթոլոգիաները, որոշել ադենոմիոզի զարգացման աստիճանը: Եթե չկան հակացուցումներ՝ բժիշկը հետագայում տեղադրում է ՆԱՊ-ը: «Mirena»

ՆԱՊ-ը տեղադրվում է դաշտանի ավարտից հետո և հետագայում սահմանվում է հսկողություն։ Բժշկությունն անընդհատ զարգանում է, իսկ ես՝ որպես մասնագետ, կարևոր եմ համարում ժամանակ առ ժամանակ անցնել վերապատրաստումներ և գիտության հետ առաջ քայլել։

Մեր կենտրոնը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը շատ արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը։

-Գրանցուման և մանրամասների համար կարող եք զանգահարել (096) 176 176 հեռախոսահամարով:

-Հասցեն՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, Աբովյան 34/3:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն