CO2 լազերի կիրառումը վուլվայի կրաուրոզի դեպքում

CO2 լազերի կիրառումը վուլվայի կրաուրոզի դեպքում

Ինչ՞ է վուլվայի (ամոթույք) կրաուրոզը

Վուլվայի կրաուրոզը քրոնիկ բորբոքային դերմատոզ է, որն ուղեկցվում է անհարմարության զգացումով, քորով, ցավով, չորությամբ, պարեսթեզիայով (թեթևակի ծակծկոցներ), դիսպարիաունիայով, հեշտոցի ստենոզով,  վուլվիտով, ինչպես նաև սեռական մեծ և փոքր շուրթերի, ծլիկի ատրոֆիկ ու սկլերոտիկ փոփոխություններով։
Փոփոխություններն առաջանում են ամբողջ ամոթույքի (վուլվա) հատվածում և կարող են տարածվել մինչև հետանցք։


Վուլվայի կրաուրոզի ախտանիշները ներառում են քորի առաջացումը՝ հատկապես գիշերը, մաշկի կնճռոտումը, դիսպարիաունիան:
Վուլվայի կրաուրոզով տառապող հիվանդների մեծ մասը բուժվում է կորտիկոստերոիդներ պարունակող պատրաստուկներով: Սովորաբար քսուքը կիրառում են 6-12 շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կիրառում են շաբաթական երկու անգամ: Բուժման նպատակը՝ ախտանիշների բարելավումն է, սակայն սպիները կրում են անդառնալի բնույթ։ 


Լազերային թերապիան բավականին արդյունավետ է վուլվայի կրաուրոզի ախտանիշների մեղմացման գործում և կանխում է սպիների առաջացումը: CO2 լազերային բուժումը կարող է նվազեցնել կորտիկոստերոիդների անհրաժեշտությունը: Վուլվայի կրաուրոզի CO2 լազերային բուժումը  գրանցել է հետևյալ արդյունքները՝  վուլվայի հյուսվածքների  ռեէպիթելիզացիա և ախտանիշների երկարաժամկետ մեղմացում:


 CO2 լազերով բուժումը ցուցված է բոլոր հիվանդներին, ովքեր տառապում են վուլվայի կրաուրոզով (բժշկի հետ խորհրդակցությունից հետո): 
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան կարող է ապահովել հետևյալ ախտանիշների մեղմացումը. չորություն, քոր, մաշկի գրգռվածություն: 

Ու՞մ է հակացուցված CO2 լազերային բուժումը։
 
CO2 ֆրակցիոն լազերով բուժումը խորհուրդ չի տրվում վարակներ, բակտերիալ կամ սնկային հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև դիսպլազիայի կամ նախաքաղցկեղային վիճակի կասկածի դեպքում։
Քանի՞ ընթացակարգ է հարկավոր բուժման համար։

Խորհուրդ է տրվում իրականացնել 4 շաբաթ ընդմիջմամբ՝ առնվազն երեք ընթացակարգ: Բուժումն իրականացվում է բոլոր խնդրահարույց հատվածներում՝ ամոթույք, ծլիկ, մեծ ու փոքր սեռական շուրթեր։
Ընթացակարգից հետո 72 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում բացառել սեռական հարաբերությունն  ու տաք լոգանքները։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում