Վուլվովագինալ գոտու առողջության ամրապնդում

Վուլվովագինալ գոտու առողջության ամրապնդում

Տարիքի հետ հեշտոցում և ամոթույքում (վուլվա) նկատվում է չորություն, նվազում է առաձգականությունը։ Սա կարող է ավելի վաղ ի հայտ գալ այն կանանց մոտ, ովքեր անցել են քաղցկեղի բուժում կամ վիրահատության են ենթարկվել քաղցկեղի ռիսկը նվազեցնելու նպատակով: Որոշ կանայք կարող են ընդունել էստրոգեն հորմոնը՝ այս գործընթացը դանդաղեցնելու նպատակով, սակայն էստրոգենը ոչ բոլորի համար է անվտանգ:

Ընթերցեք նաև՝ Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշ

Ստորև ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարելու հեշտոցի և ամոթույքի չորությունն ու առաձգականության նվազումը։

Խոնավեցնող միջոցներ՝ նախատեսված հեշտոցի և ամոթույքի համար։

Խոնավեցնող միջոցներն օգնում են հեշտոցում և ամոթույքում բարձրացնելու խոնավության մակարդակը, ինչպես նաև բարելավում են հյուսվածքների որակը:

Այս խոնավեցնող միջոցները տարբերվում են այն քսուքներից, որոնք օգտագործվում են սեռական հարաբերության ընթացքում: Այս միջոցները կարող են օգտագործվել ցանկացած պահի, ոչ թե միայն սեռական հարաբերությունից առաջ կամ դրա ընթացքում: Այս խոնավեցնող միջոցները պետք է օգտագործվեն շաբաթական մի քանի անգամ` հեշտոցի առողջության պահպանման համար:

Հեշտոցի և ամոթույքի համար նախատեսված խոնավեցնող միջոցների օգտագործման կարգը։

Այս խոնավեցնող միջոցները սովորաբար վաճառվում են ապլիկատորի հետ միասին: Պարզապես պետք է ապլիկատորը լցնել խոնավեցնող նյութով և զգուշորեն տեղադրել այն հեշտոցի մեջ:

Կարող եք նաև քսայուղ քսել ապլիկատորի ծայրին, որպեսզի այն ավելի հեշտությամբ ներդնեք հեշտոցի մեջ: Կարող եք նաև խոնավեցնող միջոցները կիրառել ամոթույքի հյուսվածքների վրա՝ ներառյալ փոքր և մեծ սեռական շուրթերը: Պարզապես հարկավոր է խոնավեցնող միջոցից մի փոքր լցնել մատի վրա և քսել հեշտոցամուտքի ու սեռական շուրթերի հատվածում։

Եթե վերջերս եք ավարտել քիմիոթերապիայի բուժումը, կամ Ձեզ մոտ հանկարծակի սկսվել է դաշտանադադար, ապա ախտանիշները թեթևացնելու համար գուցե անհրաժեշտ լինի օգտագործել խոնավեցնող միջոցներ շաբաթական 3-5 անգամ:

Խոնավեցնող միջոցները անհրաժեշտ է օգտագործել քնելուց առաջ, որպեսզի նրանք ամբողջովին կլանվեն:

Հեշտոցային քսուքներ

Հեշտոցային քսուքներն օգտագործվում են սեռական հարաբերության՝ որպես բնական քսուքին հավելում, ինչն էլ օգնում է վերացնելու անհարմարությունը սեռական շփման ընթացքում։ Քսուքի կիրառման շնորհիվ սեռական շփումը դառնում է ավելի հաճելի և հարմարավետ: Պարզապես անհրաժեշտ է նախքան սեռական հարաբերությունը հեշտոցամուտքի հատվածում տարածել քսուքը։

Տեղային կիրառում ունեցող էստրոգեն՝ նախատեսված հեշտոցի համար

Սա հորմոնալ դեղամիջոց է, որը կարող է օգտագործվել ամոթույքի և հեշտոցի առողջության պահպանման համար: Սակայն այս միջոցը ոչ բոլորի համար է անվտանգ և ցուցվում է միմիայն բժշկի կողմից: Սեքսուալության խթանում Խթանման համար կիրառվում են տարբեր միջոցներ՝ լուբրիկանտներից մինչև սեքս-խաղալիքներ․ պարզապես հարկավոր է ընտրել ձեզ հարմար տարբերակը։
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում