Ինտիմ հատվածի և հեշտոցի ձգում՝ թելերի միջոցով

Ինտիմ հատվածի և հեշտոցի ձգում՝ թելերի միջոցով

Չնայած այն հանգամանքին, որ բնական ծննդաբերությունը ֆիզիոլոգիական գործընթաց է, որն անհրաժեշտ է սերունդը շարունակելու համար, այնուամենայնիվ հղիությունն ու ծննդաբերությունը կանանց կոնքի հատակի դիսֆունկցիայի առաջացման հիմնական ռիսկային գործոններն են:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում կոնքի հատակի կառուցվածքում ծննդաբերությունից հետո։

Ինտիմ հատվածի և հեշտոցի հետծննդաբերական փոփոխությունները կարող են բնութագրվել  «լայն հեշտոց» համախտանիշով: Այս վիճակը կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով.

•  Սեռական ճեղքի լայնացում,

• Ամենօրյա ակտիվության կամ սեռական հարաբերության ընթացքում օդի թափանցում հեշտոցի մեջ,

• Սեռական բավարարվածության նվազեցում՝ հեշտոցի տոնայնության նվազման և մկանների թուլացման պատճառով,

• Վագինիտ և հեշտոցային կանդիդոզ՝ սեռական ճեղքի լայնացման պատճառով։

Ի՞նչ է հեշտոցի թելերով ձգումը:

հեշտոցի թելերով ձգումը կամ նվազագույն ինվազիվ պերինեոպլաստիկան՝ սեռական ճեղքի բացվածքի շտկման ժամանակակից մեթոդներից մեկն է։

ՈՒ՞մ է ցուցված ինտիմ հատվածի թելերով ձգումը:

Ինտիմ հատվածի թելերով ձգումը չի կիրառվում անմիզապահության կամ կոնքի օրգանների խնդիրների լուծման դեպքում։ Ինտիմ հատվածի թելերով ձգման դեպքում չի իրականացվում կոնքի հատակի մկանների խորը շերտի  զուգորդում և կցում, այլ միայն իրար են մոտեցվում փափուկ հյուսվածքները և մակերեսային մկանները։

Ինտիմ հատվածի թելերով ձգման ցուցումները.

• Սեռական ճեղքի լայնացում ծննդաբերությունից հետո։

• Սեռական ճեղքի լայնացում՝ առաջացած տարիքային փոփոխությունների հետևանքով։

 • Դաշտանադադարի ժամանակահատվածի ընթացքում առաջացած փոփոխություններ։

• Ինտիմ հատվածում առկա դեֆորմացիա՝ սպիի տեսքով։

• Դժգոհություն սեռական կյանքից որակից՝ «լայն հեշտոց» համախտանիշի պատճառով։

• Սեռական ճեղքի լայնացման պատճառով առաջացող կրկնվող վագինիտ և հեշտոցային կանդիդոզ։

• Արտաքին սեռական օրգանների էսթետիկ ​​տեսքը բարելավելու ցանկություն։

Որքա՞ն է տևում ընթացակարգը:

Սովորաբար տևում է 20-30 րոպե:

Անզգայացման ի՞նչ մեթոդ է կիրառվում։

Թելերի միջոցով հեշտոցի ձգումը կարող է իրականացվել ռեգիոնար անզգայացման (սեռական նյարդի երկկողմանի շրջափակում), ներերակային անզգայացման կամ ողնաշարի ցավազրկման միջոցով:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ վիրահատությունից հետո:

Վիրահատությունից հետո սկզբնական շրջանում կարող է առաջանալ ցավի համախտանիշ, ինչպես նաև ինֆիլտրատներ՝ թելերի տեղայնացման տարածքում: Հակաբորբոքային թերապիան և ֆիզիոթերապիան սովորաբար արդյունավետ են ​​տվյալ խնդիրների լուծման դեպքում:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է