Բուժման ոչ վիրահատական մեթոդները էսթետիկ գինեկոլոգիայում

Բուժման ոչ վիրահատական մեթոդները

 Էսթետիկ գինեկոլոգիան վիրաբուժական և ոչ վիրահատական բուժման մեթոդների համալիր է, որը թույլ է տալիս կնոջն ազատվել սեռական օրգանների տարբեր թերություններից և անոմալիաներից, որոնք առաջանում են հորմոնալ փոփոխությունների, զարգացման առանձնահատկությունների և տարիքային փոփոխությունների պատճառով:

Ինտիմ ֆիլինգ Սա ինտիմ հատվածում իրականացվող ներարկումային պլաստիկա է, որը թույլ է տալիս մեծացնել փափուկ հյուսվածքների ծավալը՝ հիալուրոնաթթվի ներարկման միջոցով։ Հիալուրոնաթթուն մարդու օրգանիզմի հյուսվածքների անփոխարինելի բաղադրիչն է, որի մակարդակը տարիքի հետ նվազում է՝ հանգեցնելով խոնավության կորստի։ Ուստի հյուսվածքների խոնավության պահպանման համար կիրառվում է հիալուրոնաթթվի ներարկում ինտիմ հատվածներում։

Ինտիմ ֆիլինգի նպատակն է վերացնել կանանց ինտիմ հատվածի էսթետիկ և ֆունկցիոնալ թերությունները՝ կապված տարիքային փոփոխությունների կամ անհատական առանձնահատկությունների հետ, և կնոջը պարգևել սեռական գրավչություն ու ինքնավստահություն:

Ինտիմ ֆիլինգի իրականացման ցուցումներն են՝

• լիբիդոյի նվազում,

• սեռական շուրթերի դեֆորմացիա՝ առաջացած հետծննդաբերական պատռվածքների և վնասվածքների պատճառով,

• հիպոպլազիա՝ մեծ և փոքր սեռական շուրթերի թերզարգացում,

• կսերոզ (մաշկի և լորձաթաղանթի չորություն),

• վուլվայի կրաուրոզ,

• ինտիմ հատվածի փափուկ հյուսվածքների պտոզ՝ առաջացած տարիքային փոփոխությունների հետևանքով,

• սեռական լիպոդիստրոֆիա (ճարպային հյուսվածքի կորուստ)։

«G» կետի մեծացում։

«G» կետը պատասխանատու է հեշտոցային օրգազմ ստանալու համար: «G» կետի աուգմենտացիան իրականացվում է հիալուրոնաթթվի ներարկմամբ:

Ծլիկի պլաստիկա

Այս միջամտության էությունը ծլիկի մեծացումն է հիալուրոնաթթվի ներարկման միջոցով, ինչը բարելավում է կնոջ սեռական կյանքը։

Մեծ և փոքր սեռական շուրթերի ծավալի շտկումը կիրառվում է լիպոդիստրոֆիայի, հիպոպլազիայի և փոքր սեռական շուրթերի ծննդաբերական վնասվածքների, ինչպես նաև տարիքային ատրոֆիայի դեպքում: Սեռական շուրթերի ծավալի մեծացումն օգնում է խոնավացնելու, վերականգնելու գործառույթները և երիտասարդացնելու ինտիմ հատվածը:

Բացի հիալուրոնաթթվի ներարկումներից, արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և ինտիմ հատվածի տարիքային փոփոխությունների շտկման համար հաջողությամբ կիրառվում է պլազմոլիֆտինգը:

Պլազմոլիֆտինգը բուժման մեթոդ է՝ հիմնված սեփական արյան պլազմայի ներարկման վրա։ Պլազման արյան հեղուկ մասն է, որը հարստացված է սպիտակուցներով, վիտամիններով, հորմոններով, ֆերմենտներով և թրոմբոցիտներով:

Թրոմբոցիտները պատասխանատու են ոչ միայն արյան մակարդման համար, այլև պարունակում են հատուկ նյութեր՝ աճի գործոններ, որոնք մեծացնում են երիտասարդ, ակտիվ հյուսվածքների բջիջների քանակը, խթանում են վերականգնման գործընթացները, ակտիվացնում են կոլագեն, էլաստին և հիալուրոնաթթու արտադրող ֆիբրոբլաստների գործառույթը:

Արդյունքում ձևավորվում է նոր շարակցական հյուսվածք, բարելավվում է արյան մատակարարումը, հյուսվածքներում ակտիվանում է նյութափոխանակությունը, բարձրանում է դիմադրողականությունը, վերականգնվում են լորձաթաղանթի խոնավությունը և հյուսվածքների առաձգականությունը։

Պլազմոլիֆտինգի իրականացման ցուցումներն են՝

• կսերոզ (մաշկի և լորձաթաղանթի չորություն),

• վուլվայի կրաուրոզ,

• ինտիմ հատվածի փափուկ հյուսվածքների և հեշտոցի պատերի պտոզ և այլն։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

 

 
 

 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: