Ե՞րբ է պետք այցելել պրոկտոլոգի և ինչպե՞ս նախապատրաստվել այցին

Ե՞րբ է պետք այցելել պրոկտոլոգի և ինչպե՞ս նախապատրաստվել այցին


Ո՞վ է պրոկտոլոգը։

Պրոկտոլոգը բժիշկ է, որը բուժում է մարսողական տրակտի ստորին հատվածի հետ կապված հիվանդությունները. հաստաղու և ուղիղ աղիքի, հետանցքի, կոնքի հատակի:

Պրոկտոլոգի դիմում են հիմնականում հետևյալ խնդիրների դեպքում՝

• թութք,

 •անալ ճեղք,

• աղիքի իջեցում,

• ֆեկալ անզսպություն,

• հաստ աղիքի պոլիպներ,

• քաղցկեղ,

• աղիքների բորբոքային հիվանդություններ («Կրոն»-ի հիվանդություն, խոցային կոլիտ և այլն):


Ի՞նչ ախտանիշների դեպքում է հարկավոր դիմել պրոկտոլոգի։


Դիմեք բժշկի, եթե առկա են նման ախտանիշներ՝

• արյան հետքեր կղազատումից հետո,

• ցավ հետանցքում,

• երկարատև փորկապություն կամ լուծ,

• փորափքանք և որովայնի ցավ,

• ֆեկալ անզսպություն,

• անբացատրելի հոգնածություն և քաշի կորուստ (այլ նշանների հետ միասին):


Այց պրոկտոլոգին։


Առաջին այցը սովորաբար տևում է երկար։ Նախ, բժիշկը բազմաթիվ հարցեր է տալիս կենսակերպի վերաբերյալ, ծանոթանում գանգատներին, այնուհետև անց է կացնում զննում: Իրականացնում է ստամոքսի շոշափում, անհրաժեշտության դեպքում նաև զննում է հետանցքը։ Երբեմն, շոշափելով զննելուց հետո, պրոկտոլոգը կարող է խողովակը մտցնել հետանցքի մեջ՝ աղիքի պատերը ավելի լավ ուսումնասիրելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է իրականացնել բիոպսիա: Սա անցավ է և անզգայացում չի պահանջում։ Հետազոտությունից և զննումից հետո բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ կոլոնոսկոպիա կամ անմիջապես կարող է նշանակել բուժում:


Ինչպե՞ս նախապատրաստվել այցին։


Եթե հատուկ ցուցումներ չկան, ապա, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվելու անհրաժեշտություն չկա: Իսկ եթե պլանավորված է կոլոնոսկոպիա, ապա հարկավոր է նախապատրաստվել։ Որքան մաքուր լինեն աղիքները, այնքան բժիշկը ավելի մեծ հնարավորություն կունենա տեսնելու և ճշգրիտ ախտորոշելու:


Պրոկտոլոգը այցից առաջ կտա մանրամասն ցուցումներ, որպեսզի նախապատրաստվեք։

 Դրանցից մի քանիսն են՝


• նախքան այցելությունը առնվազն 3 օր հրաժարվեք եգիպտացորենից, ընկուզեղենից և սերմերից, կարմիր ու կապույտ գույն ունեցող մրգերից ու բանջարեղենից։

• երկու օր կերեք մանրաթելերի ցածր պարունակությամբ սննդամթերք:

• 1 օր առաջ հրաժարվեք պինդ կերակուրներից և ալկոհոլից:

• Կարող եք խմել միայն թափանցիկ հեղուկներ, որոնք չեն ներկում աղիքները` ջուր, արգանակ, խնձորի և խաղողի հյութ, թեյ ու սուրճ: Նախորդ օրը հարկավոր է խմել որքան հնարավոր է շատ հեղուկ:


Առնվազն 4 ժամ առաջ պետք է ոչինչ չուտել, իսկ եթե պետք է իրականացնեն ընդհանուր անզգայացում, ապա պետք է սնունդ ընդունել էլ ավելի վաղ:

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։