Միզարձակումը սեռական հարաբերությունից հետո

Միզարձակումը սեռական հարաբերությունից հետո

1. Պարտադի՞ր է արդյոք։

Իրականում սեռական հարաբերությունից հետո միզելու կարիք չկա, բայց այն կարող է միզասեռական ուղիները պաշտպանել վարակներից։ Դրանք զարգանում են, երբ մանրէները ներթափանցում են միզուղու, այնուհետև միզապարկի մեջ:

2. Արդյոք բոլորի՞ն է անհրաժեշտ միզել սեքսից հետո։

Հիմնականում խորհուրդ է տրվում կանանց, հատկապես նրանց, ովքեր ունեն հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածություն: Փաստն այն է, որ կանանց մոտ միզապարկի և սեռական ճեղքի միջև հեռավորությունը կարճ է, ուստի մանրէները հեշտությամբ կարող են ներթափանցել: Եթե չունեք նախատրամադրվածություն միզասեռական վարակների նկատմամբ, ապա պարտադիր չէ միզելը, չնայած որ ցանկալի է: Իսկ տղամարդկանց բնավ էլ անհրաժեշտ չէ, քանի որ նրանց միզածորանը երկար է:

3. Իսկ եթե սեռական հարաբերությունն ընթացել է առանց ներթափանցմա՞ն։

Այս դեպքում միզասեռական համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։

4. Ե՞րբ է հարկավոր գնալ զուգարան։

Սեռական հարաբերությունից հետո կես ժամվա ընթացքում. ի դեպ, որքան շուտ, այնքան լավ։

5. Արդյո՞ք սա կօգնի կանխելու հղիությունը։

Ոչ, նույնիսկ եթե միզեք սեքսից անմիջապես հետո, ապա դա չի կարող ազդել բեղմնավորման վրա։

6. Իսկ եթե ուզում եմ հղիանա՞լ։

Այս դեպքում որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս սեքսից հետո մի քանի րոպե չկանգնել: Ենթադրվում է, որ սա պետք է նպաստի սերմնահեղուկի հոսքին դեպի արգանդ. այնուամենայնիվ, այս վարկածը չունի ոչ մի գիտական ապացույց:

7. Արդյո՞ք սեքսից հետո միզելը կօգնի պաշտպանվելու սեռավարակներից։

Ոչ, սեռավարակներ առաջացնող մանրէներն այլ կերպ են փոխազդում օրգանիզմի հետ։ Դրանք ներթափանցում են լորձաթաղանթի ամենափոքր ճեղքվածքների միջով: Միզարձակումը չի կարող ազդել այս գործընթացի վրա:

8. Ի՞նչ անել, եթե ցանկություն չի լինում զուգարան գնալու։

Ջուր ավելի շատ խմեք: Որքան ավելի շատ հեղուկ օգտագործեք, այնքան ավելի շուտ կլցվի միզապարկը: Փորձեք մեկ բաժակ ջուր խմել սեռական հարաբերությունից անմիջապես հետո:
 
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 
 

 
 

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…