Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ


Լեյկոզը արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություն է։


Այս հիվանդության դեպքում խաթարվում է արյան բջիջների հասունացման գործընթացը։ Առողջ մարդու ոսկրածուծը պարբերաբար թարմացնում է դրանք. ձևավորվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Լեյկոզը հրահրում է չհասունացած բջիջների անվերահսկելի բաժանում, ինչի հետևանքով տուժում են արյան առողջ բջիջները՝ առաջացնելով ախտանիշներ. գունատություն, թուլություն, դյուրին արյունահոսում և վարակների նկատմամբ զգայունություն:

Լեյկոզը համակարգային հիվանդություն է. սկսվում է ողնուղեղի աշխատանքի խաթարումից, ընդգրկում է ողջ օրգանիզմը՝
առաջացնելով տարբեր օրգան-համակարգերի խանգարումներ։


Ախտորոշումն իրականացվում է միանգամից մի քանի ուղղություններով: Առաջին հերթին բժիշկները բախվում են լեյկոզի տեսակը որոշելու խնդրին՝ բուժման տեսակն ընտրելու համար. ինչի համար անհրաժեշտ է ուսումնասիրել հիվանդի ոսկրածուծի նմուշը: Իրականացվում է ցիտոլոգիա, ուռուցքային բջիջների կենսաքիմիա, քաղցկեղածին բջիջների բիոքիմիա, մոլեկուլյար գենետիկա: Բացահայտվում են նորագոյացությանը բնորոշ առանձնահատկությունները, դրանք համեմատվում են լեյկոզի տարբեր ձևերի նմուշների կլինիկական բնութագրերի հետ՝ նույնականացնելու համար։


Զուգահեռաբար, իրականացվում է ներքին օրգանների և համակարգերի ընդհանուր վիճակի գնահատական. կարևոր է հասկանալ, թե ինչ վնաս է հասցրել հիվանդությունն օրգանիզմին: Լեյկոզի շատ տեսակներ կան. դրանց մեջ կան և՛ հեշտ հաղթահարելի տեսակներ, և՛ դժվար բուժելի։


Ամենատարածված ձևը սուր լիմֆոբլաստային լեյկոզն է։ Արյան բջիջների լիմֆոիդ ճյուղի քաղցկեղ, որը բնութագրվում է արյան մեջ մեծ քանակի ոչ հասուն լիմֆոցիտներով։ Այս տեսակը ենթակա է անհապաղ բուժման։
Տարածվածությամբ երկրորդ տեղում է միելոբլաստային լեյկոզը։ Այս տեսակի բուժումն առավել դժվար է. հաճախ պահանջվում է ոսկրածուծի փոխպատվաստում:


Կարևոր է իմանալ, որ լեյկոզի յուրաքանչյուր տեսակ պահանջում է հատուկ բուժում: Պատրաստուկներն ընտրվում են միայն հետազոտություններ և ճշգրիտ ախտորոշում իրականացնելուց հետո:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ոչ ոք չի հասկանում թե…

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան…

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…