Ինչպես պաշտպանվել վարակներից՝ օրալ սեռական հարաբերության ընթացքում
Ինչպես պաշտպանվել վարակներից՝ օրալ սեռական հարաբերության ընթացքում
Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ: Ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է:
Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել
Օրալ սեռական հարաբերության ժամանակ ամենից հաճախ հնարավոր է վարակվել հետևյալ հիվանդություններով.
• գոնորեա,
• սեռական հերպես,
• սիֆիլիս,
• մարդկային պապիլոմա վիրուս:
Առավել քիչ հավանական է վարակվել հետևյալ հիվանդություններով.
• քլամիդիա,
• հեպատիտ B և C վիրուսներ,
• ՄԻԱՎ (եթե բերանում վնասվածքներ կան):
Հնարավոր է վարակվել նաև որոշ աղիքային հիվանդություններով.
• դիզենտերիա,
• հեպատիտ A,
• լամբլիոզ,
• ամեոբիազ:
Վարակվելու հավանականությունը ե՞րբ է մեծ
Որոշ գործոններ տեսականորեն կարող են մեծացնել վարակների փոխանցման ռիսկը
• բերանի խոռոչի խնդիրներ (կարիես, բորբոքում, լնդերի
արյունահոսություն),
• խոցեր բերանում կամ սեռական օրգաններին:
Ի՞նչ ախտանիշներով են ուղեկցվում վարակները
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքում ախտանիշները հիմնականում բացակայում են, սակայն կարող է
նկատվել
• կոկորդի ցավ,
• կոկորդի կարմրություն,
• փոքր, ցավոտ խոցեր բերանի խոռոչում,
• լիմֆատիկ հանգույցների մեծացում:
Աղիքային վարակների ախտանիշները կախված են վարակի հարուցիչից։ Հիմնականում
նկատվում է.
• սրտխառնոց,
• փսխում,
• փորլուծություն,
• փորափքանք,
• ախորժակի կորուստ,
• թուլություն,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• արյան հետքեր կղանքում։
Ի՞նչ անել, եթե նկատում եք կասկածելի ախտանիշներ
Եթե ձեր կամ ձեր զուգընկերոջ մոտ նկատվում են ախտանիշներ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի: Ճշգրիտ ախտորոշման համար հարկավոր է հետազոտվել և անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում։
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից
Օրալ սեռական հարաբերության ժամանակ խորհուրդ է տրվում տղամարդկանց դեպքում օգտագործել պահպանակ, կանանց դեպքում ընդունողի դերում պաշտպանությունը լիարժեք ապահովել շատ դժվար
կլինի:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Ռոմանտիզմն արթնացնում է բնազդնե՞րը

Վնասվածքները սեռական հարաբերությունից հետո

Օրգազմը ծննդաբերությունից հետո
