Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան
Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան
Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում օրգազմ
Օրգազմը հաճելի զգացողություն է, որ վրա է հասնում սեռական գրգռվածության վերջում: Ամենից հաճախ, դա տեղի է ունենում սեռական օրգանների խթանման արդյունքում, բայց այդ գործում ներգրավված է նաև նյարդային համակարգը՝ գլխուղեղը և ողնուղեղը։
Կանանց օրգազմների ի՞նչ տեսակներ գոյություն ունեն
Իրականում չկան կանանց օրգազմի հատուկ տեսակներ: Բայց դա կարող է առաջանալ ի պատասխան տարբեր խթանների։
Ինչպե՞ս կարող է կինը ստանալ օրգազմ
Կան մի քանի տարբերակներ.
• հեշտոցային,
. ծլիկային,
• անալ սեռական հարաբերությունից։
Չնայած որ որևէ հատուկ անալ օրգազմ գոյություն չունի, շատ մարդիկ, հաճույք են ստանում անուսի խթանումից: Փաստն այն է, որ անուսի շուրջը կան շատ նյարդային վերջավորություններ, որոնք առկա են և՛ կանացի ծլիկի, և՛ տղամարդու առնանդամի գլխիկին։
• Էրոգեն գոտիների խթանումից։
Մարմնի ցանկացած մասը կարող է լինել էրոգեն գոտի: Օրինակ, կանանց էրոգեն գոտիներից են՝ կրծքերը, պարանոցը, որովայնը, ոտնաթաթերը…։
• Ինտենսիվ ֆիզիկական վարժություններից։
Օրգազմը կարող է առաջանալ ֆիզիկական մարզանքի ընթացքում, երբ առաջանում է կոնքի հատակի մկանների կծկում։
• Սեռական երևակայությունից։
Շատ տղամարդիկ և կանայք գոնե մեկ անգամ իրենց կյանքում օրգազմ են ապրել երազում կամ իրենց երևակայության մեջ։ Դա նույնպես օրգազմ ստանալու եղանակներից է։
Ինչպե՞ս ստանալ օրգազմ
Խթանման տարբեր մեթոդներ կարող են հանգեցնել օրգազմի: Պարզելու համար, թե կոնկրետ ինչն է ձեզ հաճույք պատճառում, պետք է փորձել տարբեր եղանակներ։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Ռոմանտիզմն արթնացնում է բնազդնե՞րը

Վնասվածքները սեռական հարաբերությունից հետո

Օրգազմը ծննդաբերությունից հետո
