Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ազդրերի մշտական շփման դեպքում հայտնվում է.

• այտուց

• կարմրություն

• ցավ

Ինչպե՞ս խուսափել շոգ եղանակին ազդրերի շփումից ու մաշկի գրգռումից։

Ցանեք ձեր ոտքերին մանկական ցանափոշի։ Այն կլանում է ավելորդ խոնավությունը և նվազեցնում մակերեսների շփումը, հետևաբար պաշտպանում է գրգռումից: Այսպիսով, փորձեք մանկական ցանափոշի կամ տալկ քսել ազդրերին: Ազդրերի տվյալ հատվածներին քսեք վազելին։

Շփումը նվազեցնելու մեկ այլ միջոց է կոսմետիկ վազելինի օգտագործումը: Այն չի թափանցում մաշկի մեջ, բայց ստեղծում է բարակ թաղանթ, որը պաշտպանում է ազդրերի մակերեսը։ Վազելինը մաշկի վրա մնում է ավելի երկար, քան փոշին, բայց ոչ ողջ օրը։ Բացի այդ, այն կարող է մնալ նաև հագուստի վրա։

Հագեք հատուկ ներքնազգեստ։ Սպորտի համար նախատեսված կոմպրեսիոն շորտերը կպաշտպանեն ձեր մաշկը գրգռումից՝ կանխելով ազդրերի շփումը։

Փորձեք նիհարել Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ենթամաշկային ճարպի պատճառով մաշկի մակերեսը մեծանում է։ Համապատասխանաբար փոխվում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքը։ Խոնավության և շփման պատճառով դրանց մեջ առաջանում են ճաքեր և ցան։ Հետևաբար, ավելորդ քաշը ռիսկի գործոն է, և նիհարելը կարող է օգնել:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 18042
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն