Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Չկա «նորմալ» և «ոչ նորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի սեռական ցանկությունը տարբեր է: Բայց բոլորի համար այն կարող է նվազել և աճել կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Երբեմն սա օրգանիզմի բնական ռեակցիան է, երբեմն էլ՝ հիվանդության հետևանք։ Անդրադառնանք լիբիդոյի նվազման հիմնական պատճառներին։

• Խնդիրներ հարաբերություններում Առողջ և բավարարված մարդկանց մոտ լիբիդոյի նվազման ամենաակնառու պատճառը զույգի միջև խնդիրներն են: Դա կարող է պատահել ինչպես այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են վիճում կամ չեն վստահում միմյանց, այնպես էլ նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ միասին են ու շատ մտերմացել են։ Սա անպայման չի նշանակում, որ հարաբերություններն ավարտված են: Սեռական ակտիվության նվազումն ինքնին փորձություն է դառնում նաև զույգի համար։ Մարդուն թվում է, թե զուգընկերը մերժում է իրեն, իսկ դա բարդացնում է իրավիճակը։

• Սեռական խնդիրներ Երբեմն լիբիդոն նվազում է, քանի որ սեռական հարաբերությունն առաջացնում է անհանգստություն, ցավ կամ ամոթ:

Պատճառներից են՝

․ վագինիզմը

․ հեշտոցի չորությունը

․ վաղաժամ սերմնաժայթքումը

․ էրեկտիլ դիսֆունկցիան

․ Սթրեսը, անհանգստությունը

Գրավչությունն ուղղակիորեն կախված է ձեր հոգեվիճակից: Օրինակ՝ ֆինանսական դժվարություններ կամ աշխատավայրում խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ դադարում են սեռական հարաբերություն ունենալ։ Արդյունքում նրանք սկսում են անհանգստանալ և դրա պատճառով վերջնականապես կորցնում են հանգստանալու ունակությունը։

•Հոգնածություն և քնի պակաս Ինչպես պարզել են գիտնականները՝ օրգանիզմի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն: Քնի պակասը նաև նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը, որն ազդում է էրեկցիայի վրա։

•Հոգեբանական խնդիրներ Լիբիդոյի նվազման պատճառ կարող են լինել նաև ներքին չլուծված խնդիրները.

․ ցածր ինքնագնահատական,

․ դժգոհություն սեփական արտաքինից,

․ ֆիզիկական կամ սեռական բռնության փորձ,

․ բացասական սեռական փորձ անցյալում, ․ հղիություն, ․ ծննդաբերություն և կրծքով կերակրում,

․ հորմոնալ փոփոխություններ,

․ արտաքին տեսքի փոփոխություններ և դրա հետ կապված ցածր ինքնագնահատական,

․ հոգնածություն,

․ անհանգստություն և ցավ ներթափանցման ժամանակ՝ հեշտոցային չորության, ծննդաբերական կարերի պատճառով։

․ Հիվանդություններ Ցանկացած քրոնիկ հիվանդություն կարող է ազդել սեռական ցանկության վրա:

Երբեմն հիվանդության ֆիզիկական դրսևորումները, երբեմն՝ հուզական սթրեսը, երբեմն՝ բուժման կողմնակի ազդեցությունները նվազեցնում են լիբիդոն։ Ամենից հաճախ առաջանում են դժվարություններ հետևյալ հիվանդությունների դեպքում.

․ սրտի հիվանդություններ,

․ շաքարային դիաբետ,

․ վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարություն,

․ չարորակ ուռուցքներ,

․ ընկճախտ (դեպրեսիա)։

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Հանգստանալ Երբեմն բավականաչափ քունը բավական է ցանկությունը մեծացնելու համար։ Եթե չեք կարող փոխել աշխատանքային և հանգստի ռեժիմը, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք քնի հիգիենային։ Որակյալ քունը բարելավում է ձեր ինքնազգացողությունը և հոգեկան վիճակը, ուստի ձեր լիբիդոն արդյունքում բարձրանում է:

• Լուծեք ձեր ներքին կոնֆլիկտները Երբ հոգեկան խնդիրները խանգարում են կյանքի լիարժեքությունը վայելելուն, ապա իզուր է ինքներդ ձեզ մեղադրել․ դա միայն վատացնում է իրավիճակը։ Երբեմն անհրաժեշտ է փորձել խաղաղվելու տեխնիկան կամ դիմել մասնագետի, որը կօգնի հաղթահարելու դժվարությունները:

• Ավելացրեք ֆիզիկական ակտիվություն Ֆիզիկական ակտիվությունը ազդում է ձեր առողջության, տրամադրության և լիբիդոյի վրա։

• Խուսափեք ալկոհոլից և թմրանյութերից Եթե դժվար է դա անել ինքնուրույն, դիմեք մասնագետի, ով կօգնի։

• Առաջարկեք ձեր զուգընկերոջը միասին շտկել հարաբերություններում ծագած խնդիրները։ Հիշեք, որ վերելքներն ու վայրէջքները ցանկացած հարաբերությունների նորմալ մասն են:

Ե՞րբ դիմել բժշկի Եթե դուք չեք կարող ինքնուրույն հաղթահարել կամ կասկածում եք, որ լիբիդոյի նվազման պատճառը բժշկական է, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

Կախված իրավիճակից՝ կարող է պահանջվել տարբեր մասնագետների օգնություն։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում