Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով: Օրգանիզմը լյարդի և երիկամների օգնությամբ զտում է արյունը, իսկ կղանքով ու մեզով, իսկ ավելի հազվադեպ՝ փսխումով, հեռացնում է այն ամենը, ինչն ավելորդ և թունավոր է։ Հետազոտողները ուսումնասիրել են դաշտանային հեղուկի բաղադրությունը և այնտեղ ոչ մի թույն կամ տոքսին չեն հայտնաբերել։

Իրականում կազմը այսպիսին է.

• արյուն,

• էնդոմետրիալ թաղանթ,

• արտահոսք հեշտոցից և արգանդի պարանոցից՝ ջուր, նատրիում և կալիում, բակտերիաներ։

Պարզվում է, որ դաշտանը պարզապես վկայում է այն մասին, որ ամսական սովորական ցիկլն ավարտվել է։ Այս ցիկլի ընթացքում արգանդում աճում է լորձաթաղանթը՝ ներքին շերտը, որն անհրաժեշտ է սաղմի ամրացման համար։ Բայց եթե հղիություն չի գրանցվել, ապա այս հյուսվածքը պետք չէ։

Երբ մարմինը հասկանում է, որ լորձաթաղանթի կարիքը չի ունենա, հորմոնների մակարդակը, որոնք նպաստում են հյուսվածքների աճին, նվազում են. արյունահոսություն է առաջանում։ Ցավոտ ու ծանր դաշտաններն անհետանում են միայն ծննդաբերությունից հետո։ Ցավն ավելի հավանական է 30 տարեկանից ցածր, ծխող կանանց մոտ, որոնց սեռական հասունացումը սկսվել է 11 տարեկանում կամ ավելի վաղ, և որոնց արյունահոսությունը առատ և անկանոն է: Անհանգստության մեկ այլ պատճառ կարող է լինել հիվանդությունը: Օրինակ, երբեմն էնդոմետրիոզը, բորբոքումը կամ ֆիբրոդները առաջացնում են ջղաձգություն: Բայց երեխայի ծնվելուց հետո դաշտանի առատությունը կարող է իսկապես փոխվել, բայց ավելի մեծ չափով։ Այս դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Եթե դաշտանը չափազանց ծանր է ընթանում, բայց կինը դեռ չի ծննդաբերել, պատճառները կարող են լինել սրանք.

• Հորմոնալ անհավասարակշռություն. Դա կախված է ապրելակերպից, սնվելուց և ընդունված դեղամիջոցներից։

• Ձվարանների վիճակը. Եթե խանգարման պատճառով նրանք չկարողանան ձվաբջիջ բաց թողնել ցիկլի ընթացքում, ավելի շատ արտադրություն կլինի:

• Արգանդի ֆիբրոդները և պոլիպները ոչ քաղցկեղային գոյացություններ են, որոնք կարող են մեծացնել ոչ միայն արյունահոսության ծավալը, այլև դրա տևողությունը։

• Ադենոմիոզը պայման է, երբ լորձաթաղանթի գեղձերը աճում են հենց արգանդի պատի մեջ:

• Դեղորայքի ընդունում՝ էստրոգեն և պրոգեստին պարունակող հակաբեղմնավորիչ հաբեր, արյան նոսրացնող և հակաթրոմբոտիկ միջոցներ։

• Լյարդի, երիկամների և վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն…

Եթե հրաժարվեք որոշ մթերքներից, կարող եք ազատվել դաշտանից։ Համացանցը լի է գաղափարներով և խորհուրդներով, թե ինչպես դադարեցնել դաշտանը: Մարդիկ միմյանց առաջարկում են խմել կիտրոնի հյութ, աղաջուր, քացախ, ազնվամորու տերևներով թեյ, արքայախնձորի հյութ։

Իրականում ոչ մի ապացույց չկա, որ այս ամենը օգնում է: Դաշտանից ազատվելու համար ոմանք նույնիսկ առաջարկում են փորձել ծայրահեղ քաղցը և անցնել հում սննդի սննդակարգին: Բայց նման մեթոդները կարող են հանգեցնել սննդային թերությունների: Դրա պատճառով մարմինը այնքան կթուլանա, որ դաշտանն իրականում կարող է դադարել:

Բայց դրանում ոչ մի լավ բան չկա. սնուցման պակասից մարդու իմունիտետը նվազում է, քրոնիկ հիվանդությունները կարող են սրվել, անհանգստություն և ընկճախտ (դեպրեսիա) առաջանա: Ժամանակի ընթացքում այս ամենը կարող է հաշմանդամության կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

Դուք չեք կարող սեռական հարաբերություն ունենալ դաշտանի ընթացքում: Որոշ կանայք կարծում են, որ դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալը էնդոմետրիոզ է առաջացնում։ Այս միֆը հիմնված է այն մտքի վրա, որ ներթափանցող շփման ժամանակ դաշտանային հեղուկը նետվում է արգանդի մեջ։

Այնտեղ արյան և հյուսվածքների մասնիկները կպչում են կոնքի պատերին և օրգանների մակերեսին, ժամանակի ընթացքում դրանց շերտը մեծանում է, ինչը հանգեցնում է էնդոմետրիոզի։ Իրականում, արյան ծավալը, որը նորից մտնում է արգանդի խոռոչ, շատ փոքր է և չի կարող հանգեցնել հյուսվածքների բազմացման: Իսկ սեռական հարաբերությունն էնդոմետրիոզի ոչ պատճառ է, ոչ էլ ռիսկի գործոն:

Մանկաբարձ-գինեկոլոգներն ասում են, որ դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունն անվտանգ է, և ոչ մի սարսափելի բան չի լինի։ Ավելին, այն նույնիսկ առավելություններ ունի. նախ, դաշտանային ցավը կարող է նվազել օրգազմի ժամանակ օքսիտոցինի արտազատման պատճառով: Երկրորդ, արյունը կարող է փոխարինել բնական քսուքին, բայց ցանկության դեպքում կարող եք օգտագործել քսանյութ: Եվ  երրորդ՝ հորմոնալ տատանումների պատճառով կնոջ համար կարող է հեշտանալ օրգազմի հասնելը։ Դուք չեք կարող հղիանալ դաշտանի ընթացքում:

Հղիանալու ամենանպաստավոր ժամանակը ձվազատման ընթացքն է, երբ ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և մտնում է արգանդի խոռոչ: Սովորաբար դա տեղի է ունենում դաշտանի ավարտից հետո, սակայն երբեմն այդ գործընթացները կարող են համընկնել: Հատկապես, եթե դուք ունեք անկանոն կամ երկար դաշտան: Հետևաբար, նրանց համար, ովքեր չեն նախատեսում երեխա ունենալ, ցիկլի ցանկացած ժամանակ անպաշտպան սեռական հարաբերություն ունենալը ռիսկային գաղափար է:

Ձեր դաշտանի ընթացքում դուք չպետք է մարզվեք կամ կատարեք ֆիզիկական վարժություններ։ Հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է մարզվել։ Որոշ վարժություններ կարող են օգնել մեղմելու դաշտանային ախտանշանները, ինչպիսիք են ցավն ու փքվածությունը, կծկումները, սրտխառնոցը, հոգնածությունը, տրամադրության փոփոխությունները և դյուրագրգռությունը:

Նորմալ ցիկլը տևում է հստակ 28 օր։ Ցիկլի տևողությունը իրականում մոտ 28 օր է։ Սա միջին ցուցանիշ է։ Բայց նորմը շատ ավելի լայն է՝ 21-ից 35 օր: Անհնար է միանշանակ ասել, թե որ տևողությամբ ցիկլի երկարությունն է նորմալ համարվում։ Սակայն գործընթացին հետևելը դեռևս կարևոր է: Տևողությունը հաշվարկվում է դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդ դաշտանի սկիզբը։

Ամեն ինչ կարգին է, եթե ձեր դաշտանն ամեն ամիս սկսվում է կանոնավոր պարբերականությամբ: Եթե տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ շուտ է սկսվում կամ ուշանում է մոտ 7 օր, դա նույնպես նորմալ է։ Բայց եթե ցիկլի կեսին նկատվում է արյունային արտադրություն, և դաշտանն էլ անկանոն է, դուք պետք է դիմեք գինեկոլոգի:

Դաշտանի տևողությունը, ցավն ու առատությունը միշտ նույնն են լինելու։ Ոչ, ցիկլի երկարությունը կարող է տարբեր լինել: Եվ ոչ միայն հիվանդությունների պատճառով։ Քաշի փոփոխությունները, սթրեսը և տարիքը նույնպես ազդեցություն կունենան՝ որքան մեծ եք, այնքան կարճ է ցիկլը: Նորմալ է համարվում, եթե ամենաերկար և ամենակարճ ցիկլի միջև տարբերությունը հետևյալն է. 9 օր կամ պակաս - մինչև 25 և 42 տարեկանից հետո, 7 օր կամ պակաս՝ 26 -41 տարեկանում։

Դաշտանի ցավը նույնպես կարող է փոխվել՝ որքան մեծ է կինը, այնքան ավելի հազվադեպ են հայտնվում տհաճ երևույթներ։ Ոմանց մոտ, ինչպես արդեն նշեցինք, ծննդաբերությունից հետո արյունահոսությունն ավելանում է։ Իսկ դաշտանադադարի ժամանակ արտադրությունը պակասում է։ Դուք չպետք է լոգանք ընդունեք դաշտանի ընթացքում: Իրականում դա հնարավոր է։

Բայց կան մի քանի կետեր, որոնք պետք է հաշվի առնել. Դաշտանի ժամանակ արգանդի վզիկը լայնանում է, ինչը հեշտացնում է այն միկրոօրգանիզմների մուտքը, որոնք վարակներ են առաջացնում: Հետևաբար, համոզվեք, որ լոգարանը մաքուր է։ Տաք ջուրը կարող է մեծացնել արտադրության ծավալը։ Բայց լոգանք ընդունելն էլ իր առավելություններն ունի. այն կարող է թեթևացնել կծկումները և նվազեցնել մեջքի ցավը: Եթե ջրի մեջ մի քիչ անուշաբույր յուղեր ավելացնեք, կարող եք հանգստանալ և թուլացնել ձեր հուզական վիճակը։

Պետք չէ լողալ դաշտանի ընթացքում։ Այս միֆը գալիս է այն ժամանակներից, երբ դաշտանային բաժակներ և տամպոններ չկային: Մեր օրերում ոչ ոք չի արգելում կանանց դաշտանի ժամանակ լողանալ և լողալ։ Դա բացարձակապես անվտանգ է: Ընկերների և միասին ապրող կանանց մոտ դաշտանը համաժամանակյա (սինխրոն) է։

Այս միֆն ի հայտ եկավ Մարթա ՄաքՔլինտոկի գիտական աշխատանքի հրապարակումից հետո՝ 1971 թվականին։ Մարթան դիտարկել է հանրակացարանում ապրող 135 աղջիկների և նկատել փոփոխություններ աշակերտուհիների դաշտանային ցիկլում:

Հետազոտողը ենթադրել է, որ պատճառը նրանում է, որ աղջիկները դաշտանի ժամանակ հատուկ ֆերոմոններ են արտազատում։ Մտերիմները այս ֆերոմոնները ընկալում են և ուղեղն ազդանշան է տալիս, որ դաշտանը սկսվի։ Իսկ իրականում՝ սա պարզապես վարկած է և ոչ մի հստակ ապացույց չունի։
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ի՞նչ նպատակով է տեղադրվում հակաբեղմնավորիչ իմպլանտը

Ի՞նչ նպատակով է տեղադրվում հակաբեղմնավորիչ իմպլանտը

Հակաբեղմնավորման նպատակով տեղադրվում է իմպլանտը (AKA Nexplanon) լուցկու հատիկի չափ փոքրիկ, բարակ ձող է

Արգանդի պարանոցի քաղցկեղ

Արգանդի պարանոցի քաղցկեղ

Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է