Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը չի խանգարում հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ, անգամ հակառակը։ Օրինակ՝ պորտուգալական հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ կանայք, ովքեր ավելի հաճախ ինքնաբավարարում են իրականացնում, ընդհանուր առմամբ ավելի հաճախ են զբաղվում սեքսով, ավելի նախաձեռնող են լինում ինտիմության ժամանակ, փորձում են տարբեր սեքսուալ պրակտիկաներ և ավելի արագ են գրգռվում։

Ֆինլանդացի գիտնականները պարզել են, որ ինքնաբավարարումը կանանց սովորեցնում է ավելի բարձր գնահատել իրենց օրգազմը և ձգտել դրա հասնելուն, մեծացնում է ցանկությունը և սեքսուալ ինքնագնահատականը, նպաստում է զուգընկերային սեքսի ժամանակ ավելի բաց լինելուն։
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը, որին մասնակցել է 11,000 մարդ, ցույց է տվել, որ սեքսուալ ակտիվ մասնակիցները, ովքեր վերջին ամսվա ընթացքում հաճախ էին զբաղվել ինտիմ հարաբերություններով, նույնպես ավելի հաճախ են ինքնաբավարարում իրականացնում և ունենում ավելի լայն սեքսուալ պրակտիկաների տեսականի, քան նրանք, ովքեր հազվադեպ են ինքնաբավարարում իրականացնում։

IMG_0195.png (265 KB)

Ինքնաբավարարումը առողջ և նորմալ սեքսուալ պրակտիկա է, որը օգնում է հասկանալ, թե ինչը կարող է ձեզ ամենաշատը գրգռել։ Ինքնաբավարարումը հանդիսանում է անօրգազմիայի և դիսպարեունիայի՝ ցավոտ սեքսի, բուժման մեթոդներից մեկը, օգնում է մարմինը ճանաչելու դեպքում, երբ զույգում սեքսի հետ խնդիրներ են առաջանում կամ կնոջ մոտ իջեցված է լինում լիբիդոն։ Բացի այդ, էնդորֆինների արտազատման շնորհիվ ինքնաբավարարումը թեթևացնում է սթրեսը և կարող է նվազեցնել դաշտանային ցավերը։
Եվ այնուամենայնիվ, ինքնաբավարարումը կարող է խանգարել օրգազմի հասնել զուգընկերային սեքսի ժամանակ։ Բայց խնդիրը զգայունության նվազման մեջ չէ, այլ նրանում, որ մարմինը սովորում է որոշակի տեսակի գրգռման, և այլ տեսակի գրգռումներին այլևս չի արձագանքում։

IMG_0199.jpeg (29 KB)

Մեկ ուսումնասիրության հեղինակները ստուգել են, թե որքան հաճախ են ինքնաբավարարում իրականացնելիս օգտագործվող տեխնիկաները համընկնում զուգընկերային սեքսի ժամանակ կիրառվող տեխնիկաների հետ։ Պարզվել է, որ կանանց մեծամասնությունը ինքնաբավարարում իրականացնելիս խթանում է կլիտորը կամ ինչ-որ բան տեղադրում հեշտոցում, 94%-ը և 97%-ը օգտագործում են նույն տեխնիկաները նաև զուգընկերային սեքսի ժամանակ։ Իսկ ինքնաբավարարման այլ մեթոդները, ինչպես սեքս-խաղալիքների օգտագործումը, անալ խթանումը, մարմնի հատուկ դիրքերը և սեքսուալ ֆանտազիաները, ինտիմ հարաբերություններում շատ ավելի հազվադեպ են կիրառվում։
Գիտնականները եզրակացրել են, որ երբ ինքնաբավարարում իրականացնելիս տեխնիկան համընկնում է զուգընկերային սեքսի ժամանակ կիրառվող տեխնիկայի հետ, այն բարելավում է զուգընկերային սեքսի փորձառությունը։ Իսկ եթե կինը ինքն իրեն բավարարում է ինչ-որ այլ կերպ, որը դժվար է կրկնել ինտիմ հարաբերությունների ընթացքում, օրգազմի հասնելը տղամարդու հետ ավելի բարդ կլինի։

views 5300
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն