Ձվազատման թեստ. ինչպե՞ս կիրառել

Ձվազատման թեստ. ինչպե՞ս կիրառել

Ձվազատման թեստերն օգնում են որոշել բեղմնավորման ամենաբարենպաստ ժամանակը: Այս թեստերն արձագանքում են մեզում առկա լյուտեինիզացնող հորմոնին, որի քանակությունը կնոջ օրգանիզմում քիչ է, սակայն ձվազատումից 24-36 ժամ առաջ մակարդակը շեշտակի բարձրանում է, ինչը թույլ է տալիս որոշել բեղմնավորման ամենաբարենպաստ ժամանակը: Այն պահին, երբ թեստը դրական արդյունք է ցույց տալիս, նշանակում է, որ հորմոնի մակարդակը հասել է իր բարձրակետին, ինչը ցիկլի ընթացքում միայն մեկ անգամ է լինում: 

Եթե հորմոնն իր բարձրակետում է առավոտյան ժամերին, իսկ թեստն արել եք երեկոյան, ապա կարող է այնպես պատահել, որ այդ ընթացքում ԼՀ-ի մակարդակն իջնի, և թեստը կրկին բացասական արդյունք ցույց տա: Ուստի պետք է միշտ հիշել, որ հորմոնի բարձրակետը պահպանվում է առնվազն 24 ժամ: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում թեստն անցկացնելը օրվա ընթացքում երկու անգամ:

Ահա մի քանի կանոն, որոնք պետք է պահպանել ձվազատման թեստն անցկացնելիս՝

  • թեստը պետք է անցկացնել ամեն օր, ցանկալի է միևնույն ժամին, 
  • ամենահաջող ժամանակը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 8-ն է,
  • չի կարելի թեստավորման համար օգտագործել առավոտյան առաջին մեզը, 
  • թեստավորումից 1-4 ժամ առաջ կրճատեք հեղուկի քանակը, 
  • եթե ԼՀ պարունակող դեղորայք եք օգտագործում, ապա թեստավորումն իմաստ չունի:

Պահպանեք թեստի տուփի վրա նշված օգտագործման ցուցումները: Թեստի արդյունքը գնահատվում է անցկացումից 10-30ր անց: Կա երեք տարբերակ՝

  • բացասական՝ երևում է միայն մեկ գլխավոր գծիկ կամ թեստային գծիկն ավելի թույլ է, քան գլխավորը,
  • դրական՝ թեստային գծիկն իր արտահայտվածությամբ նման է գլխավոր գծիկին կամ ավելի մուգ,
  • սխալ՝ թեստի վրա գլխավոր գծիկը բացակայում է:

Ե՞րբ անցկացնել թեստը

Մի քանի ամսվա ընթացքում որոշեք ձեր ցիկլի միջին տևողությունը: Հենց ձվազատման թեստը դրական արդյունք ցույց տա, կարող եք դադարեցնել թեստավորումը:

Կեղծ բացասական արդյունք

Գործոններ, որոնց պատճառով թեստը կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ՝

  • յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում ԼՀ-ն տարբեր քանակով է արտադրվում, 
  • ձվազատման թեստերը զգայունակությամբ տարբեր են, 
  • մեզի խտությունը տարբեր է՝ պայմանավորված օգտագործած հեղուկի քանակից, 
  • թեստավորումն արվում է տարբեր ժամերի:  

Այս առանձնահատկությունների պատճառով թեստային գծիկն ամբողջ ցիկլի ընթացքում միգուցե ավելի թույլ արտահայտվի, քան գլխավորը կամ ավելի վառ լինի 2-3 օր շարունակ: Սա դժվարացնում է ֆերտիլ օրերի որոշումը, ուստի պետք է հմտանալ ձվազատման թեստերն անցկացնելու հարցում:

Ձվազատման թեստերի թերությունները

Քանի որ թեստավորումն անհրաժեշտ է կատարել ամեն օր, ապա որոշակի ֆինանսական ներդրում է պահանջվում: Եթե թեստն անում եք մեկ անգամ, ապա ձվազատումը բաց թողնելու հավանականությունը խիստ մեծ է: Եթե ձեր ցիկլն անկանոն է, ապա ամենայն հավանականությամբ չեք կարող հիմնվել թեստի արդյունքների վրա:

 

Աղբյուրը

views 109703
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում