Պրոգեստերոն․ մայրական բնազդի հորմոն

Պրոգեստերոն․ մայրական բնազդի հորմոն

Կնոջ օրգանիզմում պրոգեստերոնն արտադրվում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսին ձվարանի դեղին մարմնի, մակերիկամների կեղևի և հղիության ընթացքում ընկերքի կողմից։ Հենց այս հորմոնն է պատասխանատու «կանացիության», հղիության և առհասարակ կնոջ առողջության համար։ Եթե դաշտանային ցիկլի երկրորդ կեսին էստրոգենի մակարդակը գերազանցում է պրոգեստերոնի մակարդակին, ապա մեծանում է տարատեսակ հորմոնային հիվանդությունների (արգանդի լորձաթաղանթի պոլիպոզ, արգանդի միոմա, մաստոպատիա և այլն) առաջացման վտանգը։

Պրոգեստերոնի պակասը չզարգացող հղիության, անպտղության սպառնալիք է ստեղծում և ընհանուր առմամբ վատ է անդրադառնում կնոջ վերարտադրողական առողջության վրա։

Հղիության ընթացքում պրոգեստերոնը պետք է զսպի արգանդի մկանային շերտի ակտիվությունը, և եթե քիչ քանակությամբ է արտադրվում, ապա դառնում է վիժման պատճառ։ Միևնույն ժամանակ պրոգեստերոնն ակտիվորեն օգտագործվում է որպես բեղմնականխիչ միջոց, քանի որ խոչընդոտում է ձվազատմանը։

Մայրական բնազդի հորմոն

Պրոգեստերոնը համարվում է մայրական բնազդի համար պատասխանատու հորմոն։ Հենց նրա ազդեցությամբ է կինը հոգեբանորեն պատրաստ դառնում մայրանալուն և երեխային դաստիարակելուն։

Մայրական կաթի արտադրությունը ևս հիմնված է պրոգեստերոնի վրա․ չէ՞ որ այն նախապատրաստում է կաթնագեղձերը կաթի արտադրմանը։

Պրոգեստերոնն իգական այլ հորմոնների հետ պատասխանատու է կնոջ առողջության համար, կարգավորում է հղիության ընթացքը և նյութափոխանակությունը, կազմավորում է կանացի մարմինը, ինչպես նաև ազդում է տրամադրության և մայրական զգացմունքների վրա։ Այս պատճառով էլ հարկավոր է ուշադիր լինել և պարբերաբար հետազոտել պրոգեստերոնի վիճակը։

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…