Առողջության և բնավորության կապը

Առողջության և բնավորության կապը

Մեր անձնային առանձնահատկությունները պայմանավորում են, թե ինչպես ենք փոխազդում շրջապատող աշխարհի հետ, ինչպես ենք հաղթահարում սթրեսը։ Կա՞ արդյոք կապ առողջական վիճակի և մեր բնավորության միջև։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հոգեբանների խումբը մի հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել է 121 մարդ։ Նախ հոգեբանները պարզել են, թե յուրաքանչյուր մասնակցի մոտ որքան են արտահայտված հիմնական անձնային որակները՝ էքստրավերտություն, տագնապայնություն, լայնախոհություն, զիջողականություն, բարեխղճություն, զգուշավորություն։ Այնուհետև մասնակիցներից արյան նմուշ են վերցրել, որպեսզի հայտնաբերեն գենետիկական այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են դիմադրողական համակարգի վրա։

Ուսումնասիրելով տվյալները՝ հետազոտողները հետաքրքիր զուգադիպություններ են ի հայտ բերել։ Պարզվել է, որ բաց, շփվող մարդկանց արյան հետազոտությունը փաստում է, որ նրանք ուժեղ իմունային համակարգ ունեն։ Թույլ իմունային համակարգ ունեցողները նրանք էին, ովքեր աչքի էին ընկնում բարեխղճությամբ և զգուշավորությամբ։ Ի հեճուկս սպասելիքների հետազոտողները չգտան որևէ ապացույց, որ բնավորության միայն վատ գծերն են (օրինակ տագնապայնությունը) բացասականորեն ազդում իմունիտետի վրա։

Փաստորեն մարդիկ, ովքեր մեր կարծիքով պետք է որ իրենց բնույթի պատճառով (էքստրավերտները) հաճախ ենթարկվեին տարբեր վարակների հարձակման, շատ ավելի ուժեղ իմունային համակարգ ունեն և կարող են դրա շնորհիվ արդյունավետորեն պայքարել վարակների դեմ, քան բոլոր առումներով զգուշավոր մասնակիցները։

Հետազոտողների կարծիքով դժվար է ասել, թե այս պարագայում որն է պատճառը և որն է հետևանքը։ Հնարավոր է, որ շփվող, մարդամոտ անձանց իմունային համակարգը հարմարվում է շրջապատի մարդկանց (որքան շփումը շատ է, այնքան մեծ է մարդուց մարդու փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավանականությունը)։ Միևնույն ժամանակ ուժեղ իմունիտետն էլ, որը դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա, կարող է պայման դառնալ, որը կտրամադրի ակտիվ ապրելակերպ վարելու։

views 4999
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Այլ նյութեր

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում