Ուղիղ աղիքի ճաք

Ուղիղ աղիքի ճաք

Ուղիղ աղիքի ճաքը կամ անալ ճաքը պրոկտոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Հիվանդությանը հակված են բոլոր տարիքի մարդիկ, անգամ երեխաները, կանանց դեպքում հանդիպում է հետանցքի կառուցվածքի անատոմիական առանձնահատկությունների պատճառով։

Պատճառները

Ուղիղ աղիքի ճաքն առաջանում է աղեստամոքսային տրակտի բորբոքման և մեխանիկական վնասվածքի պատճառով։ Հաճախ այդ երկու պատճառները զուգակցվում են։ Ստամոքսաղիքային տրակտի ցանկացած հատվածի բորբոքումը, այդ թվում և նրա վերին հատվածի, օրինակ՝ գաստրիտ կամ խոլեցիստիտ, մեծացնում է ճաքի առաջացման հավանականությունը։

Մեխանիկական վնասվածքն առաջանում է պինդ կղանքի, ինչպես նաև օտարածին մարմնի ազդեցությամբ։

Կարդացեք՝ Թութք

Ախտանշանները

Տարբերում են ուղիղ աղիքի ճաքի սուր և քրոնիկական ձևեր։ Քրոնիկական ձևն առաջանում է սուր ձևը չբուժելու պատճառով։ Ուղիղ աղիքի ճաքի հիմնական ախտանշանը հետանցքի հատվածի ցավն է։

Սուր ճաքի դեպքում ցավն առաջանում է միայն դեֆեկացիայի ժամանակ և տևում է առավելագույնը 15 րոպե։ Քրոնիկական ձևին բնորոշ է ոչ ինտենսիվ, բայց ավելի երկարատև ցավը։ Երբեմն ցավն առաջանում է անկախ դեֆեկացիայից, օրինակ՝ երկար ժամանակ նստած մնալուց։ Երկու ձևի դեպքում էլ հնարավոր է, որ հետանցքից արյունային արտադրություննկատվի։ Սովորաբար արյունն աննշան է լինում, ալ կարմիր գույնի, կղանքին չխառնված։ Արնահոսությունը պայմանավորված է դեֆեկացիայով, երբ կղանքն անցնում է վնասված հատվածով։

Ճաքին բնորոշ ախտանշաններից է նաև դեֆեկացիայի դժվարացումը և դրա հետ կապված փորկապությունը։ Դեֆեկացիան դժվարանում է արտահայտված ցավի պատճառով։

Քրոնիկական ձևի դեպքում դեֆեկացիայի հանդեպ վախ է զարգանում, ինչը միայն խորացնում է ուղիղ աղիքի ճաքի ախտանշանները, քանի որ կղանքը պնդանում է և ուժեղ վնասում բորբոքված լորձաթաղանթը։ Քրոնիկական ճաքը կարող է ուղեկցվել թարախի արտահոսքով։

Ախտորոշումը

Ուղիղ աղիքի ճաքին բնորոշ ախտանշանների առկայության դեպքում բժիշկը զննում է հետանցքը, կիրառվում է նաև մատնային քննություն։Ցավն ու վարակի ներթափանցման խնդիրը հաշվի առնելով՝ փորձում են այդ դեպքում ռետրոմանոսկոպիա չկիրառել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ ուղիղ աղիքի ուռուցքի կասկածի) անզգայացնում են։ Լրացուցիչ անցկացվում է կղանքի և արյան հետազոտություն (սիֆիլիս, հեպատիտ, գլյուկոզա, ինսուլին ընդհանուր հետազոտություն և այլն)։

Կարդացեք՝ Թութքը հղիությունից առաջ և հետո

Բուժումը

Հետանցքի ճաքի բուժումն սկսում են դեղորայքային թրապիայից, իսկ բուժման անարդյունավետության դեպքում՝ դիմում վիրաբուժական միջամտության։

Դեղորայքային բուժումը, ներառում է հետևյալ միջոցառումները՝

  • դեֆեկացիայի հեշտացում, ինչն ապահովվում է կաթնային-բուսական դիետայի և հոգնայի միջոցով, 
  • ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքի ընդունում (ռեկտալ մոմիկներ), միկրոհոգնա և տաք լոգանք։

Սովորաբար հետանցքի ճաքն ուղեկցվում է ստամոքսաղիքային տրակտի այլ հիվանդություններով, անհրաժեշտ է բուժել հիմնական պաթոլոգիան։ Հիմնականում պահպանողական բուժումն արդյունավետ է լինում, սակայն երբեմն՝ քրոնիկական ձևի դեպքում, դիմում են վիրահատական միջամտության՝ լազերային կոագուլյացիա կամ կրիոքայքայում։ Այդ մեթոդներն ընդհանուր անզգայացում չեն պահանջում և ստացիոնարում երկար մնալու կարիք էլ չի զգացվում։

Բարդ դեպքերում, ինչպես նաև մեծ խախտումների դեպքում դիմում են ուղիղ աղիքի դասական վիրահատության։ Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, հետվիրահատական շրջանում նշանակվում է տեղային հակաբորբոքայինթերապիա, ինչպես նաև հատուկ դիետա՝ կանխելու կղանքային զանգվածի պնդացումը։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…