Սառեցված վիտամիններ և հանքանյութեր

Սառեցված վիտամիններ և հանքանյութեր

Հատապտուղների ու բանջարեղենի սառեցումը ձմռան ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններն ստանալու լավագույն տարբերակներից է։ Եթե հաշվի առնենք, որ ներմուծված մրգերը և բանջարեղենը նախապես ենթարկում են քիմիական մշակման, որպեսզի ավելի երկար պահպանվեն, տեղական սեզոնային բարիքների սառեցումը նաև օգտակար ու ապահով է առողջության համար։

Դրանցից հնարավոր է տարատեսակ ուտեստներ պատրաստել, կամ էլ վայելել առանց վերամշակման, հարկավոր է պարզապես որոշ ժամանակ թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հալչեն։

Ի՞նչ միրգ սառեցնել

Սառցարանում պահպանելու համար հարմար է խնձորը, տանձը, ծիրանը, խուրման, դեղձը, որոնք հարկավոր է նախապես կտրատել, հանել դեղձի ու ծիրանի կուտը և վրան կիտրոնի հյութ ցանել (գույնը պահպանելու նպատակով)։ Ցիտրուսային մրգերն այնքան էլ հարմար չեն սառեցնելու համար, իսկ այ վերջիններիս հյութը կարելի է սառեցնել խորանարդիկների տեսքով և հետագայում գցել հյութերի մեջ։

Ի՞նչ բանջարեղեն սառեցնել

Բանջարեղենից հարմար են հետևյալները՝ գազար, դդմիկ, սմբուկ, կանաչ լոբի, ոլոռ, բրոկոլի, ծաղկակաղամբ, լոլիկ, տաքդեղ, համեմ, մաղադանոս և այլն։ Վերջիններս նույնպես պետք է կտրատել (շերտերի, խորանարդիկների և այլն), իսկ բրոկոլին և ծաղկակաղամբը բաժանել ավելի փոքր փնջերի։

Ի՞նչ հատապտուղ սառեցնել

Գրեթե բոլոր հատապտուղներն էլ հարմար են սառեցման համար։ Մորին, մոշը, հաղարջը, լոռամիրգը, թութը, ելակը, կեռասը, բալ, հապալասը և այլ հատապտուղները կարելի է սառեցնել ամբողջական հատիկներով, միայն թե պետք է հանել կեռասի և բալի կտերը։ Կարելի է սառեցնել նաև քերած և վրան շաքարավազ ավելացրած վիճակում։

Ինչի՞ մեջ սառեցնել

Սառեցման տարա գտնելը խնդիր չէ, շատերն օգտագործում են սննդային պոլիէթիլենային տոպրակները, որոնք ունեն զիպ փական։ Հարմար են նաև պլաստիկ տարաները և շշերը, դրանք կանխում են սառեցման ընթացքում մթերքի դուրս թափվելը, բացի այդ օգնում են հավասարաչափ բաշխել սառցարանի տարածքը։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…