Ինչպե՞ս ընտրել բնական կոսմետիկա

Ինչպե՞ս ընտրել բնական կոսմետիկա

Որոշել եք անցում կատարել դեպի բնական օրգանական կոսմետիկա՝ պատրաստված միայն բնական բաղադրիչներից, սակայն չգիտեք, թե ինչ չափանիշներով կատարեք ընտրությունը։ Լայն ընտրանին շփոթեցնո՞ւմ է, ահա մի քանի խորհուրդ։

1. Միշտ ուշադրություն դարձրեք բաղադրիչներին։ Հնարավոր է, որ պիտակի վրա գրված լինի, թե բնական է, սակայն այդ պետք է ստուգել։ Ուշադիր կարդացեք նկարագրությունը։

2. Միջոցն ընտրեք ըստ մաշկի տեսակի։ Օրգանական կոսմետիկան լինում է տարբեր տեսակների՝ նախատեսած տարբեր տեսակի մաշկի համար։ Օրինակ՝ մեղրն ու ավոկադոն հարմար են չոր մաշկի համար, մելիսան և թեյի ծառի յուղը՝ ճարպոտ մաշկի համար։

3. Որքան պարզ, այնքան լավ։ Որքան քիչ են բաղադրիչները, այնքան լավն է ու բնական։ Եթե արհեստական սուր հոտ եք զգում, ապա ամենայն հավանականությամբ բնական բաղադրիչների տհաճ հոտը քողարկված է արհեստական նյութերով։ Բնական հոտը կարելի է քողարկել եթերային յուղերի օգնությամբ և ոչ թե արհեստական նյութերի։

Բնական արտադրանքը չպետք է պարունակի նաև պարաբենի սուլֆատներ, հանքային յուղեր, որ արտադրում են նավթից, և քիմիական այլ նյութեր։ Համոզվեք, որ այդպիսի բաղադրիչներ չկան արտադրանքում։

4. Նախապատվությունը տվեք հանքային կոսմետիկային։ Այն արտադրում են բնական քարերը, օրինակ ադամանդը, փոշու աստիճան մանրացնելու եղանակով։ Այդ բաղադրիչները հարուստ են օգտակար հատկություններով, չորացնում են ճարպոտ մաշկը, հեռացնում են ճարպային փայլը, չեն լցոնում մաշկի անցքերը և թույլ են տալիս, որ այն շնչի։

5. Գոյություն ոնեն հատուկ բուսակերների համար նախատեսված կոսմետիկ միջոցներ։ Դրանք տարբերվում են հատուկ նշանով։

views 8312
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում