Արգանդի ադենոմիոզ

Արգանդի ադենոմիոզ

Արգանդի ադենոմիոզը էնդոմետրիոզի տիպերից է, որի դեպքում էնդոմետրիումն սկսում է ներաճել արգանդի այլ շերտերի մեջ կամ դրա սահմաններից դուրս (ձվարաններ, հեշտոց, արգանդափողեր և այլն)։ Ախտաբանական պրոցեսը կարող է դիտվել միզուղիներում, ստամոքսաղիքային տրակտում, թոքերում, հետվիրահատական վերքում։

Պատճառները

Արգանդի ադենոմիոզի առաջացման պատճառների ամենատարածված տեսություններն են՝

  • Իմպլանտացիոն տեսություն։ Էնդոմետրիոզի օջախների առաջացումը պայմանավորված է արյան՝ արգանդափողերի միջոցով որովայնի խոռոչում հայտնվելով։
  • Ցելոմիկ էպիթելի մետոպլազիայի տեսություն։ Էնդոմետրիոզի օջախներն առաջանում են էմբրիոնային հյուսվածքի մնացուկների պատճառով, որոնք ռեգրես չեն ապրել հյուսվածքի ձևավորման ժամանակ։
  • Ինդուկցիոն տեսություն։ Առաջացմանը նպաստում են անբարենպաստ գործոնները։ 

Գոյություն ունեն նաև այլ տեսություններ, սակայն դրանցից ոչ մեկը դեռևս լիովին ապացուցված չէ։

Ռիսկի գործոններն են՝ միզասեռական ուղիների վարակներ, ներարգանդային միջամտություններ, արգանդի վնասվածքներ, հորմոնային անհավասարակշռություն, գենետիկ գործոն և այլն։

Ախտանշանները

Արգանդի ադենոմիոզի հիմնական ախտանշաններն են՝ դաշտանային ցիկլի խանգարում, անպտղություն, ինքնաբեր վիժումներ, էնդոկրին խանգարումներ, դաշտանի ընթացքում սաստիկ ցավ և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է անամնեզի և մի շարք հետազոտությունների միջոցով՝ արգանդի չափերի, ցավոտության և այլ ցուցանիշների որոշում, փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, ՄՌՏ, հիստերոսկոպիա, ախտորոշիչ լապարոսկոպիա, Արգանդի խոռոչի և ցերվիկալ կանալի ախտորոշիչ քերում և այլն։

Բուժումը

Արգանդի ադենոմիոզի բուժման ժամանակ հաշվի է առնվում հիվանդի տարիքը և ընդհանուր վիճակ, երեխաներ ունենալու ցանկությունը, հիվանդության տևողությունը և այլն։

Բուժման մեթոդներն են՝ վիրաբուժական, պահպանողական (հորմոնային թերապիա), կոմբինացված։ Սկզբում նշանակվում է պահպանողական բուժում, իսկ դրա անարդյունավետության դեպքում նշանակվում է վիրահատական միջամտություն։

Կանխարգելումը

Արգանդի ադենոմիոզի կանխարգելման նպատակով հարկավոր է ժամանակին դիմել բժշկի։

views 27178
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում