Էնդոմետրիումի հիպերպլազիա

Էնդոմետրիումի հիպերպլազիա

Թե ինչ է էնդոմետրիումը, հավանաբար գիտեք բոլորդ: Դա արգանդի ներքին շերտն է, որը «հող» է դառնում ձվաբջջի բեղմնավորման համար: Քանի որ էնդոմետրիումը հղիության առաջին օրերի ու շաբաթների ընթացքում սաղմին պետք է ապահովի անհրաժեշտ բոլոր սննդանյութերով, շատ կարևոր է, որ կատարյալ վիճակում լինի:

Կնոջ օգանիզմի խանգարումներից մեկը էնդոմետրիումի հիպերպլազիան է՝ բջիջների ոչ նորմալ կիսման հետևանքով հյուսվածքի գերաճն է: Առաջին հերթին պատճառ կարող է լինել հորմոնային խանգարումը, սակայն երբեմն օրգանիզմն այդ կերպով արձագանքում է հակամարմիններին, այսինքն՝ հիպերպլազիան իմունային համակարգի հակազդումն է որոշ վարակիչ հիվանդություններին և այլն:

Էնդոմետրիումի հիպերպլազիայի առաջացման պատճառները

Պատճառները շատ չեն: Կարող է հայտնաբերվել ցանկացած տարիքի կնոջ օրգանիզմում և ամենից հաճախ առաջանում է հորմոնային խանգարման հետևանքով, որի առաջին նշանը դաշտանի խանգարումն է: Ռիսկային խմբում են հատկապես շաքարային դիաբետով և հիպերտոնիայով հիվանդ, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող կանայք:

Ախտանշանները և ախտորոշումը

Զարգացման վաղ փուլում հիվանդությունը ոչ մի կերպ չի դրսևորվում: Ավելի ուշ կանայք քսվող արյունային արտադրությու են նկատում դաշտանից առաջ: Հետագայում այդպիսի արտադրությունը կարող է փոխարինվել առատ և երկարատև արյունահոսությամբ:

Հիպերպլազիան ամենից հաճախ ուղեկցվում է ձվազատման բացակայությամբ՝ անօվուլյացիայով, այդ պատճառով էլ հղիանալ ցանկացող կանայք հաճախ դիմում են գինեկոլոգին, որպեսզի պարզեն անպտղության պատճառը: Էնդոմետրիումի հիպերպլազիան հայտնաբերելու նպատակով հնարավոր է, որ բժիշկը նշանակի հետևյալ հետազոտությունները.

  • Արյան մեջ հորմոնների մակարդակի ուսումնասիրություն
  • Արգանդի ուլտրաձայնային հետազոտություն 
  • Բիոպսիա և այլն

Հիմքային ջերմաստիճանի գրաֆիկում այս հիվանդությանը բնորոշ է ձվազատման բացակայությունը, ինչպես նաև ցիկլի կեսերին նկատվող քսվող արյունային արտադրություն: Հազվադեպ, եթե հիպերպլազիան խորացել է, կարող է հանգեցնել էնդոմետրիումի քաղցկեղի: Այդ պատճառով էլ հիվանդությունը ճիշտ ժամանակին ախտորոշելն ու բուժելը միակ ճիշտ որոշումը կլինի, եթե անգամ հղիություն չեք պլանավորում:

Էնդոմետրիումի հիպերպլազիայի բուժումը

Եթե չեք պատրաստվում հղիանալ, ապա բուժումը կատարվում է հակաբեղմնավորիչ հաբերի միջոցով, քանի որ դրանց ընդունման դեպքում ճնշվում է էնդոմետրիումի ձևավորումը, այսինքն էնդոմետրիումի հյուսվածքները չեն աճում: Կիրառվում է նաև արգանդի պատերի քերման մեթոդը:

Հղիանալ պատրաստվող կանանց բուժումն ընթանում է ձվազատման կարգավորմանն ուղղված բուժմանը զուգընթաց: Տևում է մոտ երեք ամիս, որից հետո անհրաժեշտ է 3-6 ամսվա ընթացքում կրկին այցելել բժշկի՝ համոզվելու, որ հիվանդությունն ամբողջապես անհետացել է: Եթե հիպերպլազիան բուժված է, իսկ ձվազատումն էլ վերականգնված, ապա հղիությանը խոչընդոտող ոչ մի արգելք այլևս չկա:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է դեղորայքային բուժման հնարավորությունները, սակայն լավագույն ելքը միշտ էլ հիվանդության կանխարգելումն է: Պարբերաբար բուժզննում անցնելն ու էնդոմետրիումի մանրակրկիտ հետազոտությունը կօգնեն ճիշտ ժամանակին հայտնաբերել խանգարումները և «պարարտ հող» ապահովել ապագա երեխայի բեղմնավորման համար:

views 34772
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն