Բրինձ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բրինձն աշխարհի ամենահայտնի սննդատեսակներից մեկն է, որն օժտված է օգտակար բազմաթիվ հատկանիշներով։ Այն ածխաջրերի շտեմարան է, որ օրգանիզմին մեծ էներգիա է փոխանցում։
Բրինձը բազմաթիվ տեսակներ ունի, որոնք բոլորն էլ չչարաշահելու դեպքում նպաստում են առողջության ամրացմանը։ Պարունակում է վիտամին E, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ, սելեն, յոդ և այլն։ Պարունակում է մարդուն ահրաժեշտ ութ ամինաթթու և չի պարունակում գլյուտեն, որն ալերգիկ ռեակցիաներ է ռաջացնում շատերի օրգանիզմում։
Կալորիականությունը
100 գրամ բրնձի կալորիականությունը 300 կկալ է։ Այդ վերաբերում է չոր, անեփ բրնձին, իսկ եփելու դեպքում կալորիականությունն զգալիորեն նվազում է։
Օգտակար հատկությունները
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։
Օգնում է կարգավորել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդության ժամանակ։
Օգնում է օրգանիզմը մաքրել թունաոր նյութերից ու խարաններից։
Լավ է ազդում նաև նյարդային համակարգի վրա։
Լավացնում է ուղեղի աշխատանքը։
Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, դիետիկ սննդանյութ է։
Լավացնում է մազերի, մաշկի ու եղունգներ որակը։
Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։
Հակացուցումները
Հակացուցված է անհատական անտանելիության դեպքում։ Չի կարելի չարաշահել, քանի որ կարող է փորկապություն առաջացնել և առհասարակ, չմաքրած բրնձի թաղանթում երկաթի և կալցիումի յուրացմանը խոչընդոտող նյութեր կան։ Սպիտակ բրնձի չարաշահումը կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։