Կակաո․ օգտակար և վնասակար հատկությունները

Կակաո․ օգտակար և վնասակար հատկությունները

Կակաոն տոնուսավորող և բուրումնավետ ըմպելիք է, պատրաստվում է կաթի, կակաոյի փոշու և շաքարի համադրումից։

Օգտակար հատկությունները

Պարունակում է կալցիում, մագնիում, երկաթ, կալիում, պղինձ, ցինկ, մանգան և այլ միկրոտարրեր, ինչպես նաև վիտամիններ՝ В1-В3, А, Е, С և այլն։

Օգնում է թոթափել լարվածությունը, թուլացնել մկանները, հանգստանալ, խթանում է արյունաստեղծումը, ամրացնում է ոսկրային հյուսվածքները, անանդամիդը խթանում է էնդորֆինների արտադրությունը, էներգիա է տալիս օրգանիզմին և կանխում օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։

Կակաոն պարունակում է եզակի քիմիական մի նյութ՝ էպիկատեխին, որը նվազեցնում է զարկերակային ճնշումը, լավացնում է ուղեղի արյունամատակարարումը և կարճաժամկետ հիշողությունը։

Կանխում է դիաբետը և սրտի հիվադություններ, իսկ առանց շաքարավազի կակաոն օգտագործվում է մաշկի խնամքի համար՝ երիտասարդացնելով այն։

Որպես դիմակ օգտագործելու դեպքում լավացնում է նաև մազերի որակը։ Նիհարել ցանկացողներին ցուցված է կակաոն խմել առանց շաքարավազի և սերուցք ավելացնելու։

Վնասակար հատկությունները

Հակացուցված է մինչև երկու տարեկան երեխաներին և այն մեծահասակներին, որոնք ստամոքսահյութի մեծաքանակ արտազատման խնդիր ունեն։

Դաբաղանյութերը, որոնց քանակությունը մեծ է կակաոյում, չարաշահման դեպքում կարող են հանգեցնել փորկապության։

Չի կարելի խմել նաև քնելուց առաջ, քանի որ կարող է անքնություն առաջացնել։

Միգրենի հակվածություն ունեցող մարդկանց դեպքում հնարավոր է, որ գլխացավը սաստիկ ուժգնանա կակաոյում պարունակվող թեոբրոմինի, ֆենիլէթիլամինի և կոֆեինի պատճառով։

views 13658
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում