Սալպինգոօվարիոլիզիս. կպումների վերացմանն ուղղված վիրահատություն

Սալպինգոօվարիոլիզիս. կպումների վերացմանն ուղղված վիրահատություն

Անպտղության մի շարք տեսակներ կարող են պայմանավորված լինել ձվարանների և արգանդափողերի միջև եղած կպումներով։ Այդ երևույթի վերացման և բեղմնավորման պրոցսը կարգավորելու համար վիրահատություն է կատարվում։

Սալպինգոօվարիոլիզիսը կպումների վերացմանն ուղղված վիրահատությունն է, որը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, առանց վնասելու հարակից հյուսվածքները։

Ցուցումները

  • Արգանդափողերի անանցանելիություն՝ պայմանավորված կպումներով։ 
  • Փողապերիտոնեալ անպտղություն՝ պայմանավորված փոքր կոնքի օրգանների վրա իրականացված ախտորոշիչ և վիրաբուժական միջամտություններով։ 

Վերջնական որոշումը վիրահատության վերաբերյալ իրականացվում է անհատական մոտեցմամբ, մանրակրկիտ հետազոտությունից հետո։

Վերականգնումը

Վիրահատությունը տևում է 30-60 րոպե։ Բուժառուն ստացիոնարում անցկացնում է 1-2 օր։ Հաջորդող 2-3 շաբաթվա ընթացքում հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ծանր իրեր բարձրացնելը, զերծ մնալ սեռական հարաբերությունից, չգնալ լողավազան, սաունա և այլն։

Բարդությունների բացակայության դեպքում հնարավոր կլինի վերադառնալ սովորական առօրյա կյանքին հենց 2-3 շաբաթ անց։ Արդյունքն ամրապնդելու և վերականգնման ժամանակահատվածը կրճատելու նպատակով հնարավոր է, որ ֆիզիոթերապիա նշանակվի։

 

Աղբյուրը

views 4026
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ