Ինչի՞ց է կախված վերարտադրողական առողջությունը

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերարտադրողական առողջությունը կյանքի տարբեր փուլերում մարդկանց ֆիզիկական, սոցիալական և մտավոր բարեկեցությունն է իրենց սեռական և հոգեբանական հարաբերություններում, ինչպես նաև վերարտադրողական համակարգի ճիշտ աշխատանքը։
Այլ կերպ ասած՝ վերարտադրողական առողջությունը՝
- լիարժեք սեռական կյանքով ապրելու կարողությունն է,
- բեղմնավորման և երեխաների լույս աշխարհ բերելու հնարավորությունն է,
- անվտանգ հղիության երաշխիք ունենալն է,
- լիովին առողջ երեխա լույս աշխարհ բերելու վստահությունն է,
- հղիությունը պլանավորելու հնարավորությունն է,
- ՁԻԱՀ-ից և սեռավարակներից պաշտպանումն է։
Կնոջ վերարտադրողական առողջությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Մեծ ազդեցություն է թողնում աղջկա ապրելակերպը․ վնասակար սովորությունները հաճախ են դառնում վիժման, թույլ ու հիվանդ երեխաների ծնվելու պատճառ։
Վեներական հիվանդություններն ու աբորտները նպաստում են անպտղության զարգացմանը, այդ պատճառով էլ խիստ կարևոր է երիտասարդների սեռական հարցերի վերաբերյալ տեղեկացվածությունը և սեռական դաստիարակությունը։
Լավ վերարտադրողական առողջությունն արտահայտվում է նախևառաջ բնականորեն հղիանալով, ճիշտ ընթացող հղիությամբ և առողջ երեխայի լույս աշխարհ գալով։ Նախկինում ունեցած բորբոքային պրոցեսները սովորաբար չեն անցնում առանց հետևանքների․ դրանք կարող են արգանդափողերի փոփոխություններ առաջացնել (կպումներ)։
Ձվարանների և արգանդի հավելումների բորբոքումներ ունեցած լինելու դեպքում մեծանում է արտարգանդային հղիության վտանգը, այդ պատչառով շատ կարևոր է, որ աղջիկը դեռևս վաղ հասկից տեղյակ լինի և կարողանա հոգ տանել սեփական առողջության մասին։
Անպտղության խնդիրների լուծումը
Եթե ամուսիններ մեկ տարուց ավել կանոնավոր սեռական կյանք են վարում առանց բեղմնականխիչ օգտագործելու, սակայն չի ստացվում հղիանալ, ապա ախտորոշվում է անպտղություն։ Թերապիայի նորարարական մեթոդներն այսօր թույլ են տալիս շատերին լուծել այդ խնդիրն ու առողջ երեխայի կյանք տալ։
Պետք է հաշվի առնել, սակայն, որ ոչ մի մեթոդ կատարյալ չէ և այդ պատճառով էլ խիստ կարևոր է նախքան ամուսնությունը խելամտությունը պահպանելը և սեփական վերարտադրողական առողջության մասին հոգ տանելը՝ առողջ ապրելակերպ վարելով, պարբերաբար գինեկոլոգի դիմելով և ընթացքիկ խնդիրները ժամանակին լուծելով։