Սուրճ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սուրճ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սուրճը պարունակում է 1200-ից ավել քիմիական միացություն, որոնցից 800-ը պատասխանատու է բույրի և համի համար։ Այն օժտված է օգտակար բազմաթիվ հատկություններով։ Պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ՝ РР, В1, В2, ինչպես նաև մակրոտարրեր՝ կալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ և այլն։

Օժտված է միզամուղ ուժեղ հատկությամբ, ուստի հարկավոր է նաև անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելու համար։ Սուրճը տոնուսավորող, առույգացնող ըմպելիք է, լավացնում է հիշողությունն ու օգնում է կենտրոնանալ։

Նրանում պարունակվող կոֆեինն օգնում է մեղմել գլխացավն ու կարգավորել զարկերակային ցածր ճնշումը։ Սուրճի հաճախակի օգտագործումն օգնում է նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման վտանգը և բարձրացնել ինսուլինի հանդեպ զգայունակությունն այդ հիվանդությունն արդեն իսկ ունեցողների դեպքում։

Նրանում պարունակվող մի շարք նյութեր վերականգնող ազդեցություն են թողնում լյարդի բջիջների վրա և կանխում ցիրոզի զարգացումը։ Օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ սկրաբներ պատրաստելու համար։ Այն լավացնում է մաշկում արյան շրջանառությունը, թարմացնում է այն, տոնուսավորում և կարգավորում փխանակային պրոցեսները։

Վնասակար հատկությունները

Սուրճն ունի նաև հակացուցումներ։ Էսպրեսոյի կամ սուրճի վրա եռացրած ջուր լցնելու մեթոդով սարքված լինելու դեպքում սուրճն արյան մեջ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային հվանդությունների։

Օրական 4-6 բաժակ սուրճ խմելու դեպքում կալցիումը հեռանում է ոսկորներից՝ հանգեցնելով դրանց թուլացման։ Չարաշահելու դեպքում նաև անքնություն, տախիկարդիա և զարկերակային ճնշման բարձրացում կարող է դիտվել։

Հղիության ընթացքում հարկավոր է չգերազանցել օրական մեկ բաժակի չափը, քանի որ երեխայի օրգանիզմից կոֆեինը դանդաղ է հեռանում, ինչը կարող է նպաստել կմախքի և ոսկրային հյուսվածքի զարգացման խանգարման։

views 17515
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում