Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագը պատրաստվում է կովի անարատ կաթից, ընդ որում` միայն 82,5 %  յուղայնությամբ սերուցքից։ Ավելի ցածր տոկոսայնության դեպքում այն սերուցքային չի համարվում։

Կաթնայուղն օժտված է կենսաբանական և համային արժեքավոր որակներով։ Այն պարունակում է ճարպաթթուներ, մեծ քանակությամբ ֆոսֆատիդներ և ճարպալույծ վիտամիններ, ունի հալման ցածր ջերմաստիճան (32—35 °C), հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։

Պարունակում է նաև սպիտակուցներ, ճարպեր, ջրում լուծվող մի քանի վիտամիններ, վիտամին Aև D, կարոտին, հանքանյութեր և ջուր։ Ունի բարձր կալորիականություն (730 կկալ / 100 գ)։

Օգտակար այն անձանց համար, որոնք մարսողության խնդիրներ ունեն։ Հեշտ է յուրացվում և մեծ էներգիա է տալիս օրգանիզմին, այդ պատճառով էլ հացով կարագը լավագույն նախաճաշն է համարվում։

Ցուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հիվանդությունների դեպքում․ վիտամին A-ն արագացնում է փոքր խոցերի ապաքինումը։ Ճարպերը կարևոր դեր ունեն օրգանիզմում և կարևոր դեր են խաղում բջիջների թարմացման հարցում։

Պարունակում է օլեինաթթու, որը ճնշում է քաղցկեղի առաջացումը, լավացնում է արյան լիպիդների ընդհանուր հավասարակշռությունը։ Կարագի չափավոր օգտագործումն օգտակար է օրգանիզմի համար։

Վնասակար հատկությունները

Կարագի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել ճարպակալման, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի հիվանդությունների, քանի որ մեծ քանակությամբ խոլեստերին և հագեցած ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարող են խցանել անոթները։ Հնարավոր է, որ սերուցքային կարագը ալերգիա առաջացնի, բայց հազվադեպ։ Այդ պայմանավորված է կաթնային սպիտակուցների առկայությամբ։

 

Աղբյուրը՝ edaplus.info

 

views 6401
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում